Էրդողանի փեսան` Բայրաքթարը, հայտնել է նոր անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին
Թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, ով նաև Թուրքիայի նախագահի փեսան է, խոսել է առաջիկա նոր նախագծերի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ նրա՝ 2022թ. նախատեսվում է իրականացնել «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) առաջին թռիչքը:
Բայրաքթարը նշել է, որ «Bayraktar TB3»-ը մի փոքր ավելի մեծ է «Bayraktar TB2»-ից, սակայն ավելի փոքր ու թեթև է «Akıncı» ԱԹՍ-ներից, որոնք այս տարի են հանձնվել շահագործման։
«Bayraktar TB3-ը կարող է արբանյակի կառավարմամբ հազարավոր կիլոմետրեր անցնել, թռիչք և վայրէջք կատարել կարճ թռիչքուղի ունեցող նավերի վրա»,- նկարագրել է Սելջուկ Բայրաքթարը։