Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հիշեցրել է ապաէսկալացման շուրջ Ռուսաստանի առաջարկությունների մասին
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը կոշտ ձեւով վերստին ուշադրությունը հրավիրել է դաշինքի հետ հարաբերություններում լարվածության նվազեցմանը վերաբերող Ռուսաստանի առաջարկությունների վրա: Այդ մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Լավրովի եւ Ստոլտենբերգի հանդիպումն անցել է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակով անցկացվող 76-րդ նստաշրջանի շրջանակներում: «Քննարկվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա իրադրությունը: Ռուսաստանյան կողմից կոշտ ձեւով ուշադրությունը վերստին հրավիրվել է ապաէսկալացման եւ շփման գծի երկայնքով լարվածության նվազեցման շուրջ մեր կոնկրետ առաջարկությունների վրա»,-ասվում է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: