Ռուսաստանը հանել է Թուրքիայից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները

Ռուսաստանը հանել է Թուրքիայի Անթալիա և Իզմիր նահանգներից լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր):

Նշվում է, որ սահմանափակումներն այլևս չեն գործի սեպտեմբերի 10-ից:

Հիշեցնենք, որ սննդի անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ռուսաստանը 2020թ. դեկտեմբերին սահմանափակել էր Անթալիայից և Իզմիրից լոլիկի ու պղպեղի ներկրումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930