Մարինա Մալախյանն ազատ է արձակվել
րեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
«Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ կից հրապարակելով դատարանի որոշումը, ըստ որի պետք է անհապաղ ազատ արձակել Մարինա Մալախյանին:
Դատարանը միաժամանակ բավարարել է Լիպարիտ Սիմոնյանի բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։
Ավելի վաղ, «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել էր «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված: