
ԱՄՆ-ում առնվազն վեց մարդ է տուժել հրաձգության արդյունքում. NBC

Առնվազն վեց մարդ հիվանդանոց է տեղափոխվել հրաձգության հետ կապգած միջադեպի արդյունքում, որը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Իստ Սենթ Լուիս քաղաքում (Իլինոյսի նահանգ): Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքի տեղական բաժանմունքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, սեպտեմբերի 9-ի երեկոյան ոստիկանությունում քաղաքի բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ կարող է մինչեւ 12 մարդ վերքեր ստացած լինեն:
Ներկա դրությամբ հաստատվել է միայն վեց տուժածների մասին տեղեկատվությունը, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, մոտավորապես այդ նույն ժամանակ քաղաքում տեղի է ունեցել գնացքի եւ ավտոմեքենայի բախում, սակայն առայժմ պարզ չէ, թե այդ միջադեպը կապված է արդյոք հրաձգության հետ: Ոստիկանությունը տեղի ունեցածի հետաքննություն է իրականացնում: Ներկայում իրավապահ մարմինները փնտրում են վեց կասկածյալների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: