Տիգրանաշենը դուրս չի մնացել խոշորացվող համայնքների փնջից. պարզաբանում

ՏԿԵ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել՝ գրելով․ «Մամուլում ակտիվորեն քննարկվող Տիգրանաշեն համայնքը խոշորացվող համայնքների որևէ փնջում չընդգրկելու մասին։

Տիգրանաշեն գյուղը համարվում է Պարույր Սևակ համայնքի կազմում ընդգրկված բնակավայր: Տիգրանաշեն գյուղը, որպես բնակավայր, ընդգրկված է Արարատ միավորվող համայնքում:

Օրենքի ընդունման հիմնավորման մեջ (ինչպես դա կիրառվել է համայնքների միավորման նախորդ 4 փուլերում) թվարկվում են միավորվող համայնքների կազմում ընդգրկվող համայնքները, այլ ոչ թե բնակավայրերը, քանի որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Համայնքների միավորումը մեկից ավելի համայնքների միավորման միջոցով մեկ նոր համայնքի ձևավորումն է»: Այսինքն՝ խոսքը համայնքների, այլ ոչ թե բնակավայրերի միավորման մասին է, իսկ Տիգրանաշենն իր կարգավիճակով բնակավայր է, այլ ոչ թե համայնք:

Տիգրանաշեն գյուղը ՆԵՐԱՌՎԱԾ Է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագծում՝ Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերի ցանկում»։

Տեսանյութեր

Լրահոս