Արարատի մարզպետի հայտարարությունը՝ Տիգրանաշենի հանձնման և իր հրաժարականի լուրերի մասին

Սիրելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել:

Մամուլում, տարբեր սոցիալական հարթակներում հրաժարականիս տարբեր վարկածներ են առաջ քաշվում, որոնցից մեկն այն է, որ «ստորագրվել է Տիգրանաշենի հանձնման փաստաթուղթ, ինչն էլ հրաժարականիս առիթ է ստեղծել»:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Տիգրանաշենի հանձնման հետ կապված լուրերը մտացածին են, նման բան երբևէ չի քննարկվել և չի քննարկվի, խնդրում եմ զերծ մնալ կեղծ ու անհիմն շահարկումներից:

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930