«ՀՀ–ի նման ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ գտնվող երկրների դեպքում պետական պարտքին գումարվող ամեն 1 մլն դոլարը խփում է տնտեսության ու, առհասարակ, ապագայի դագաղի հերթական մեխը»

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի պետական կառավարման արդյունավետությունն անհրաժեշտ է գնահատել ոչ թե վերացական միջազգային փորձի համատեքստում, այլ պարզապես զուգահեռներ անցկացնելով մեր անմիջական հարևանների հետ:

Վերցնենք, օրինակ, պետական պարտքը, որը թեև գործող պսևդո-իշխանությունները համարում են նորմալ, սակայն պարզ է, որ Հայաստանի նման ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ գտնվող երկրների դեպքում պետական պարտքին գումարվող ամեն 1 մլն դոլարը խփում է տնտեսության ու, առհասարակ, ապագայի դագաղի հերթական մեխը: Մեխերի քանակն, ի դեպ, գնալով նվազում է:

Այսպես, Վրաստանը պաշտոնապես որդեգրել է պետական պարտքի շարունակական կրճատման քաղաքականությունը: Օրինակ, միայն ս.թ. հուլիս ամսվա ընթնացքում պարտքը հնարավոր եղավ կրճատել մոտ 15 մլն դոլարով: Հատկանշական է, որ օրերս Թբիլիսին որոշում է կայացրել հրաժարվել նաև ԵՄ կողմից տրամադրվող վարկի երկրորդ կեսից՝ շեշտադրումը դնելով առկա ռեսուրսների ինտենսիվ, այլ ոչ թե էքստենսիվ օգտագործման վրա: Հաջողություն ենք մաղթում:

Անդրադառնանք մեր մյուս՝ «բարեկիրթ» հարևանին: Ս.թ. առաջին կիսամյակում Ադրբեջանի պետական պարտքը կրճատվեց 2,5%-ով՝ հասնելով 8,6 մլրդ դոլարի:

Ամփոփելով՝ նշենք, որ Հարավային Կովկասի երկրներից պետական պարտքի ցուցանիշներով Հայաստանը բացարձակ, ԱՆՆԱԽԱԴԵՊ առաջատար է: Վրաստանում պետական պարտքը 8 մլրդ դոլար է (ՀՆԱ-ն՝ 16 մլրդ դոլար), Արդբեջանում՝ 8,6 դոլար (ՀՆԱ- 43 մլրդ դոլար), Հայաստանում (հաշվի առնելով ԵՄ 2,6 մլրդ դոլարի վարկային մասը)՝ գերազանցում է 10 մլրդ դոլարը (ՀՆԱ- 12,6 մլրդ դոլար)»:

Տեսանյութեր

Լրահոս