«Ես արդեն չգիտեմ, թե այս միջադեպին ինչպես արձագանքեմ. մեծ հույս և ցանկություն ունեմ, որ մեր զինծառայողները ողջ ու առողջ վերադառնան». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ես արդեն չգիտեմ, թե այս միջադեպին ինչպես արձագանքեմ: Ես արդեն դժվարանում եմ Զինված ուժերում ստեղծված այս մղձավանջ հիշեցնող իրավիճակի վերաբերյալ ամբողջական գնահատականներ հնչեցնելուց:
Իսկ դուք շարունակեք իրար մեդալներ, բարձր կոչումներ շռայլել:
ՊՆ փոխանցմամբ, հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։
Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։
Մեծ հույս և ցանկություն ունեմ, որ մեր զինծառայողները ողջ ու առողջ վերադառնան»: