Բաժիններ՝

Շների վրա կրակոցներ արձակած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 7-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Քասախ գյուղում ինչ-որ մեկը կրակում է շների վրա:

Ահազանգի ստուգման նպատակով ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Սաֆարյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում նույն գյուղի 28-ամյա բնակիչը իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի սրահից կրակոցներ է արձակել:

Երիտասարդի հայրը ոստիկանության Նաիրիի բաժին է ներկայացրել «ՎԱԶ-2121»-ը, որի զննությամբ սրահում հայտնաբերվել է ինքնաձիգի 1 պարկուճ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ոստիկանության Նաիրիի բաժնի և ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում 28-ամյա երիտասարդը ներկայացել է Նաիրիի բաժին: Նա ոստիկաններին է ներկայացրել «ԱԿՄ» ինքնաձիգ և պահունակ՝ 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտով, և հայտնել է, որ ինքնաձիգը ձեռք է բերել Արցախի պաշտպանական մարտերի ժամանակ: Նաև հայտնել է, որ թափառող շներից պաշտպանվելու նպատակով օդ կրակոցներ է արձակել:

Ինքնաձիգը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս