Ջեմ՝ պատրաստված խնձորից և խաղողից
Բաղադրիչներ
1. Սպիտակ խաղող – 1 կգ
2. Խնձոր – 1 կգ
3. Շաքարավազ – 400 գ
4. Ջուր – 100-125 մլ
Պատրաստման եղանակը
1. Խնձորը և խաղողը լվանալ, չորացնել: Խաղողի հատիկները լցնել կաթսայի մեջ:
2. Վրան ջուր լցնել և դնել կրակին: Հասցնել եռման, ցածրացնել կրակը և եփել այնքան, որպեսզի բոլոր հատիկները ճաքեն և հյութ տան:
3. Թողնել, որ խաղողը սառչի և վերածել խյուսի ընկղմվող բլենդերի միջոցով:
4. Ստացված զանգվածն անցկացնել մանր մաղով և նորից լցնել կաթսայի մեջ:
5. Խնձորները կեղևազրկել, հեռացնել սերմերը և խորանարդաձև կտրատել:
6. Խնձորն ավելացնել խաղողի զանգվածին: Եփել ցածր կրակի վրա այնքան, մինչև որ խնձորը վերածվի խյուսի:
7. Ավելացնել շաքարավազը, խառնել և եփել միջին կրակի վրա: Հենց ջեմը եռա, կրակը ցածրացնել և խառնելով եփել մոտ 15-20 րոպե: Ջեմը պետք է լավ պնդանա:
8. Պատրաստի ջեմը տաք վիճակում լցնել ստերիլ բանկաների մեջ, գլխիվայր շրջել և փաթաթել կտորով: Թողնել 1 օր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը