Համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից։ Պաշտպանության նախարարությունը շարունակում է դիտարկել քվեարկության ընթացքը՝ զինծառայողների քվեարկության հետ կապված ահազանգերն ուսումնասիրելու համար։
Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում ապագա չկա. Սերժ Սարգսյան
«Վերելք» կուսակցության վստահված անձ Էրիկ Եփրեմյանը Sputnik Արմենիային ներկայացրեց Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, որի մասնակից են եղել մի կողմից ինքն ու իր հայրը, մյուս կողմից` ԲՀԿ մի քանի ներկայացուցիչներ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապիտուլյանտի դաշնակից ադրբեջանցիները Տելեգրամում գործարկել են ալիք (https://t.me/armeniarsiv), որտեղ տեղադրում են հայաստանյան մարդկանց նկարները, որոնք ընտրելու են 6 կամ 24, և ծաղրական գրառումներ անում։ Ցանկում կարող եք նաև ձեզ գտնել՝ որպես իմ ընկերներ։ Մենք կապիտուլյանտի և Ադրբեջանի բնական թշնամիներն ենք, իսկ իրենք իրար հետ բարեկամ են։ Իզուր չէ, որ մենք սրանց անվանում ենք կոլաբորացիոնիստական վարչակարգ»։
Տելեգրանյան ալիքներից մեկն այսօր հայտնել էր, որ 4/15 տեղամասի դիմաց վաղ առավոտից նախագահի աշխատակազմի պետհամարանիշով մեքենա է կայանված, որն ուղղորդում է ընտրողերին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։ Տեղադրված էր նաև տեսանյութ, որտեղ երևում է մեքենայի պետհամարանիշը։
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է 9/18 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ:
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ, և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել. ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընտրության էր եկել թոռնիկի հետ:
Կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից, լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց:
Կոտայքի մարզի 29/18 տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը մյուսներից երկար է, ծրարի մեջ չի մտնում։
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով մինչև քվեարկության օրը ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 246 դեպք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
Մարզպետները մարզերում ընտրատեղամասերի դիմաց են կանգնում՝ փորձելով հրահանգավորել քաղաքացիներին, Շիշ բռնողն էլ բռնաճնշումների է դիմում. Թեհմինա Վարդանյան
Զինվորականների նկատմամբ վարչական լծակ է կիրառվում’ կապիտուլյանտ իշխանությանն ընտրելու համար. Թեհմինա Վարդանյան:
«Ազատական» կուսակցության ցուցակի առաջին համար Սամվել Բաբայանը հունիսի 20-ին քվեարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրեց մինչև 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ստացել են էլեկտրոնային եղանակով:
Բոլոր այն խախտումները, որոնց մասին առավոտից տեղեկանում ենք տարբեր աղբյուրներից, իրականում փաստում են մեկ բանի մասին և վկայում՝ օտարածին, ապօրինի իշխանությունների հետագա ազգակործան ծրագրերը մինչև վերջ ցանկացած գնով իրականացնելու:
«Շիշ բռնող» մականվամբ «Իմ քայլը» խմբակցության հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ընտրատեղամասերից մեկի ընտրախցիկից լուսանկար, որում, չընտրված քվեաթերթիկների համար նախատեսված տուփի մեջ, ի թիվս այլ քվեաթերթիկների, նկատելի են «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները: Վերջինս լուսանկարներին կից արել է «Մերժվածներ» գրառումը և դրել ծիծաղող նշան:
Սերժ Սարգսյանը քվեարկում է 29/45 ընտրատեղամասում․ նա քվեարկության է եկել թոռնիկի հետ․ ՈւՂԻՂ:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
Թիվ 9/58 տեղամասում ընտրողը քվեարկությունից հետո իր հետ ընտրատարածքից դուրս է բերել կտրոնը։
«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանական խմբերն այս պահին շրջում են ընտրատեղամասերում, կոնֆլիկտեր հրահարում, որպեսզի ոստիկանությունն արագ չեզոքացնի ընդդիմության վստահված անձանց:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ, 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 12,2%-ը:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ շիշը ձեռքից հայտնվում է այլ վայրում, սկսում ես երրորդ համարի չօգտագործված քվեաթերթիկների մեջ 24 համարի գոնե երկու քվեաթերթիկ գտնես, որպեսզի կարողանաս քեզ պատած ցավը մի կերպ մեղմացնել:
«Անվտանգ հայրենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար»,- ահա այս տեսլականով է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն, որի հիման վրա անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի իրենց շտաբերի ղեկավարների նկատմամբ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունները նշանակվելու օրվանից մինչև քվեարկության օրն ընդհանուր առմամբ ստացվել են 173 դիմումներ, բողոքներ և միջնորդություններ, որոնցից 90-ը ԿԸՀ ներկայացվել են էլեկտրոնային հարցման հարթակի միջոցով։ Այս մասին մամուլի ասուլիսում աել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչության պետ Լիլիա Հակոբյանը։
«Ինձ երեկվա տեղի ունեցածից ոչ մի նոր ինֆորմացիա հայտնի չէ, դրա համար չեմ կարող օգտակար լինել»,- ընտրատեղամասի մոտ 168.am-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ դատավոր Մանվել Շահվերդյանին երեկ առևանգել ու պահում էին ԱԱԾ-ում, որ վերջինս չկայացնի բժիշկ Արմեն Չարչյանի ձերբակալության ոչ իրավաչափության հարցով որոշումը:
Ռոբերտ Քոչարյանի արյունոտ թռուցիկները Երևանի տարբեր փողոցներում են հայտնվել երեկ գիշերվանից: Բաղրամյան պողոտայում՝ ականատեսներից մեկը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, մեզ հետ զրույցում պատմեց՝ գիշերը ժամը 3-ի սահմաններում Lada 21 09 և Mercedes մակնիշի երկու մեքենայով, բարձր երաժշտությամբ մի խումբ երիտասարդներ այդ թռուցիկները շաղ են տվել ամբողջ փողոցով, քամին դրանք դեպի մայթ էր բերել:
Ուզում եմ, որ գեներալի մասնակցությունը հնարավոր կեղծիքներին հերքվի, որովհետև ես նրան այդ դերում որևէ ձևով հրաժարվում եմ պատկերացնել։
Հունիսի 20-ին ՀՀ-ում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց անդրադարձել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:
Թիվ 9/35 ընտատեղամասում ընտրողներին ուղղորդում են. միտումնավոր 3-րդ համարը դրվում է վերևում։