Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կիսում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները նախընտրական շրջանում հայաստանյան քաղաքական գործիչների կողմից օգտագործվող բռնություն ու ատելություն պարունակող խոսքի հետ կապված:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Արցախում հունիսի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք:
Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է. ՈՒՂԻՂ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների անվտանգությունը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
ԼՀԿ-ն շարունակում է քարոզարշավը. ՈւՂԻՂ
Մայիսի 30-ի գիշերը Արարատի մարզի Գետափնյա գյուղի գերեզմանատանը երեք տղամարդ վիճել էին, հայհոյել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շիտակ կլինի իր արտահայտություններում: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, ՌԴ-ում ճանապարհային ոստիկանի կողմից 19-ամյա ադրբեջանցի Վելիկ Աբդուլլաևի սպանության և ավելի ուշ ոստիկանի ազատ արձակման ֆոնին, քննադատել է Ադրբեջանի խորհրդարանի անդամներին ու նաև Նովոսիբիրսկի իշխանություններին, գրում է nsk.tsargrad.tv-ն:
Փաշինյանը Ծիլքար համայնքում է՝ ՈՒՂԻՂ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Հունիսի 9-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչները կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին բնամթերքի տեսքով կաշառք են տվել:
Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 460-ի:
Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար:
Ֆրանսիայի և օտարերկրյա պետությունների միջև ճանապարհորդների հոսքը հունիսի 9-ից կվերաբացվի՝ համաձայն փոփոխված ընթացակարգի, որը կախված է երրորդ երկրի սանիտարական վիճակից և ուղևորների պատվաստումներից:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «ԵրազԱրտ» ամառային երաժշտական դպրոցն այս տարի անցկացվել է հունիսի 4-9-ը։
Հունիսի 10-ին առնվազն 12 մարդ է զոհվել Մյանմայի Մանդալազյ քաղաքի շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությունը։
«Բոլորս պետք է միանանք՝ սրանց ճանապարհենք․ մեր նպատակը սրանց ճանապարհելն է»․ Տարոն Մարգարյան
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ։
եզ եմ դիմում որպես նախկին գործընկեր, ընկեր, քաղաքացի։ Պահը օրհասական է։
Աֆղանստանի հյուսիսի Բաղլանի նահանգում սպանվել են անվտանգությանն ուժերի առնվազն վեց աշխատակիցներ, ավելի քան տասը վիրավորվել է ռազմակայանիրց ոչ հեռու ավտոմոբիլի պայթեցման հետեւանքով:
Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը հունիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, Երասխահուն համայնքում անցկացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Գյումրին Նիկոլի սկիզբն էր, իսկ երեկ դարձավ նրա վերջի սկիզբը: Երեք տարի առաջ Նիկոլը Գյումրիից սկսեց քայլել, իսկ երեկ գյումրեցիները մերժեցին վիժվածքին: Ես չգիտեմ, թե «հայրաքաղաքն» ում կընտրի, բայց որ Նիկոլին մերժել է, դա ակնհայտ երևաց երեկվա դատարկ հրապարակից։
Զորամասերի հրամանատարներին, տարբեր բարձրաստիճան զինվորականներին քաղաքական դրդապատճառներով զբաղեցրած պաշտոններից, ծառայությունից ազատելն ամբողջությամբ տեղավորվում է Վաղարշակ Հարությունյան-Անդրանիկ Քոչարյան գծի շրջանակներում։
Լադիմիր Լադիմիր, յա նյե վինավատ, էտը ֆսյո անա… Նյետ նյե Աննա, ա անա… Կտո անա? Անա ս նա ֆերմա։
Ամփոփելով` Գլխավոր դատախազը որպես իրավաբան առնվազն պետք է սխալները ընդունելու կամք ու կարողություն ունենա, այլ ոչ թե փորձի «թեթև ձեռք» ու նման տերմիններով արատավորի իր ղեկավարած կառույցից ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմնի` Սահմանադրական դատարանին:
Այսօր մեր հարազատները ապշած են մնացել, թե այս ինչ են սարքում մարդկանց գլխին։ Նիկոլ Փաշինյան, դու ընտրություններից առաջ ուզում ես ցույց տալ, թե ինչ-որ մեկին բռնե՞լ ես, այդպե՞ս է ձևը։ Ես հենց սկզբից էլ ասել եմ, որ եթե իրենք դավաճան են, եթե ինչ-որ մի բանի հետ կապ ունեն, մենք ենք առաջինը իրենց մեղադրելու, բայց ես գիտեմ, որ ինքը ընդհանրապես կապ չունի այս դեպքի հետ, ես չեմ հասկանում, թե ինչու են իր գլխին սարքում։ Նիկոլ Փաշինյանը մեզ ամբողջ Հայաստանով խայտառակ է արել։
Մենք ունեցանք լրջագույն մարդկային կորուստներ, տնտեսության անկում անհամեմատ ավելի շատ, քան պետք է լիներ: Մինչդեռ համավարակի հետևանքով Վրաստանում ավելի փոքր անկում եղավ: Այս ամենին հետևեց պատերազմը, իսկ հիմա մենք տեսնում ենք պատերազմի այն արդյունքները, որոնք գրանցեց այս իշխանությունը. հիմա արդեն ադրբեջանցիները Սոթքից ընդերք են հանում ու ի օգուտ իրենց են օգտագործում: Բացի նշվածներից, այս երեք տարվա ընթացքում աճել է անհավասարությունը, այդ թվում՝ եկամտահարկի համահարթեցման օրենքի պատճառով»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Հռոմում հունիսի 11-ին տեղի ունենալիք Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային մրցախաղին կարգելվի Թուրքիայից ժամանող թուրքական քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Առաջին անգամ չէ, որ խոսում է վրեժի մասին: Նոյեմբերի 10-ին՝ բունկերային live-ի ժամանակ, երբ ինքը թաքնված էր բունկերում, ժողովրդին մղում էր քաղաքացիական պատերազմի: Մի անգամ փորձեցին իր թիմակիցները «սվաղել» հայտարարությունը: Ինքը սովոր է այդ բառապաշարին, և այս առումով ոչինչ չի փոխվել: Այդ բառապաշարը չի էլ կարող փոխվել, այդ մարդն ուրիշ բառապաշարի չի տիրապետում: Մյուս կողմից՝ նման հայտարարություններն, իհարկե, գրգռիչ են, և ինքը գիտի այդ մասին ու ամեն ինչ անում է, որ տանի վերոնշյալին: Ինչպես կյանքը ցույց է տալիս, ինքն արյուն շատ է սիրում, ընդ որում՝ ուրիշի արյուն: Ու կապ չունի՝ այդ ուրիշն իր աջակիցն է, թե մեկը, որն իրեն ընդհանրապես չի ուզում տեսնել: Իր համար նման հարցի շուրջ «բարիերներ», խոչընդոտներ չկան»,-ասաց քաղտեխնոլոգը: