Բաժիններ՝

Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը Թուրքիայից ժամանող երկրպագուներին չեն ընդունի

Հռոմում հունիսի 11-ին տեղի ունենալիք Իտալիա-Թուրքիա ֆուտբոլային մրցախաղին կարգելվի Թուրքիայից ժամանող թուրքական քաղաքացիություն ունեցող երկրպագուների մուտքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս որոշումը կայացրել է Իտալիայի կառավարությունը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը և ճամփորդության հետ կապված սահմանափակումները:

Ըստ որոշման՝ խաղի տոմսեր կկարողանան գնել միայն Շենգենյան գոտում բնակության իրավունք ունեցող Թուրքիայի քաղաքացիները և Եվրամիության երկրի անձնագիր ունեցող էմիգրանտ թուրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս