Գրասենյակի քարտուղարը 8 ընտրողների, որպես կաշառք, տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության
Հունիսի 9-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչները կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին բնամթերքի տեսքով կաշառք են տվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունիսի 8-ին այդ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղարի՝ Գավառում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին
Հունիսի 9-ի առավոտից սկսած՝ գրասենյակի քարտուղարը, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կուսակցության գրասենյակի ղեկավարն ու քարտուղարը ձերբակալվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։