Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հրաժեշտ տալ Ռամոսին
Մադրիդի «Ռեալից» պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալու հարցը մոտ է լուծման:
Մադրիդյան ակումբը պատրաստվում է հրաժեշտ տալ ֆուտբոլիստին: Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է կապվել Ռամոսի հետ՝ հունիսին տեղափոխությունը կազմակերպելու համար:
Մադրիդի «Ռեալի» գաղափարն այն է, որ Ռամոսը լուսանկարվի «Ռեալում» նվաճված քսաներկու գավաթների հետ: Խաղացողի արձագանքն այս գաղափարին անհայտ է:
Սերխիոն կհեռանա Մադրիդից մի քանի շաբաթ անց՝ ակումբում 18 տարի մնալուց հետո, տեղեկացնում է ABC-ն:
Ռամոսի ապագան կախված էր օդում ամբողջ մրցաշրջանի ընթացքում, բայց, ըստ ամենայնի, ամեն ինչ որոշված էր այն պահին, երբ հայտնվեց տեղեկատվություն, որ նա իր թիմակիցներին հորդորում է չհամաձայնել աշխատավարձի 10% կրճատմանը:
Սիրարփի Աղաբաբյան