Բաժիններ՝

Սպիտակի համայնքային և ՊՊԾ դասակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Սպիտակի բաժնի համայնքային ու ՊՊԾ դասակի ոստիկանները, համագործակցելով Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների հետ, հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների կանխարգելման ու բացահայտման նպատակով։

Արդյունքում՝ բաժնի սպասարկման տարբեր հատվածներում հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «ԿամԱԶ», «Զիլ», «ԳԱԶել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված էին ընդհանուր 40 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։

Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռու և Տավուշի մարզերի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս