Բաժիններ՝

Կապանի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Մայիս ամսին Կապան քաղաքի տներից մեկում գողություն էր կատարվել, ու մինչ տուժողն իր ուժերով կփորձեր գտնել բնակարանագողին, ոստիկաններն օպերատիվ ճանապարհով պարզել էին եղելությունն ու կասկածյալին բաժին էին հրավիրել։

Հունիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երկաթուղայինների թաղամասի 20-ամյա մի բնակիչ վարչական շրջանի մի տնից գողություն է արել։ Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կապանի բաժին:

Պարզվել է, որ նա մայիսի 18-ին հարմարեցված գործիքով բացել էր Վարդավանք բնակավայրի տներից մեկի դռան փականը և գողացել կենցաղային իրեր։

Տուժողից ընդունվել է հաղորդում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930