«Հայրենի՞ք, թե՞ անշարժ գույք». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՅՐԵՆԻ՞Ք, ԹԵ՞ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

Լսում ես պաշտոնակատար կոչեցյալի «մտքերը» ․ «Սև լճի 30 տոկոսի համար իրավիճակի սրման չենք գնալու» և նման , օրինակ «չեզոք գոտի» Հայաստանի տարածքում արտահայտություններն ու մտածում, մենք Հայաստանի կառավարությու՞ն ունենք , թե՞ ընդամենը անշարժ գույքի կառավարման վարչություն։ Այո, պաշտոնակարի համար հայրենիք, Հայաստան, պետություն հասկացողությունները ոչինչ են։

Նրա համար Հայաստանն անշարժ գույք է, որը մաս-մաս կարելի է ոչ միայն վաճառել, այլև անհատույց նվիրել թշնամուն։ Հայրենիքը նաև կրթություն է, գիտություն։ Բայց պաշտոնակատարի համար դրանք ոչ միայն արժեքներ չեն, այլև վտանգավոր, քանի որ կրթված մարդն, իր՝ կիսագրագետի համար վտանգավոր թշնամի է։

Իսկ Հայաստանի ԲՈՒՀ-երի և գիտական հիմնարկների շենքերը նա դիտարկում է, նույնպես որպես ընդամենը անշարժ գույք, որի վաճառքից կարող է շահույթ ստանալ և բավարարել իր անուղեղ, անհայրենիք մանկուրտների ախորժակը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31