
«Մարկուսը գերազանցում է ինձ 23 տարեկանում: Նման երիտասարդներն արդեն ինչ-որ բան փոխում են»․ Օբամա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը զրուցել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ:
Տեսակոնֆերանսի ընթացքում զրուցակիցները քննարկել են, թե ինչպես երիտասարդները կարող են ազդել հասարակության վրա, ինչպես նաև նրանց կյանքի նմանատիպ փորձը, ներառյալ՝ միայնակ մայրերի դաստիարակությունը:
«Շատ երիտասարդներ, որոնց ես հանդիպում եմ, այդ թվում՝ Մարկուսը, ինձ գերազանցում են 23 տարեկանում: Նրանք արդեն փոփոխություն են մտցնում և դրականորեն ազդում իրենց համայնքների վրա»,- ասել է Օբաման:
Ֆուտբոլիստը նշել է, որ «միանգամայն անհնարին» է շփվել ԱՄՆ 44-րդ նախագահի հետ՝ նստած նրա խոհանոցում:
«Օբամայի շնորհիվ ես անմիջապես ինձ հանգիստ զգացի: Շուտով ես հասկացա, թե որքան նման են մեր մանկության փորձերը՝ դժվարություններ, խոչընդոտներ և այլն:
Ես իսկապես վայելում էի զրույցի յուրաքանչյուր րոպեն: Երբ Նախագահ Օբաման խոսում է, դու պարզապես ուզում ես լսել»,- ամփոփել է Ռեշֆորդը:
Սիրարփի Աղաբաբյան