
Զիդանը կորցրել է 42 միլիոն եվրո՝ երեք անգամ «Ռեալից» հեռանալով

Զինեդին Զիդանը լքեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը:
48-ամյա ֆրանսիացին սեփական նախաձեռնությամբ հեռացավ գործող պայմանագրով:
Նա դա արեց իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ՝ նախ՝ որպես խաղացող, ապա որպես մարզիչ՝ կորցնելով «Ռեալում» 42 միլիոն եվրո:
2006 թվականի ապրիլին Զիդանը հայտարարեց, որ կթողնի իր կարիերան, չնայած պայմանագրին դեռ մեկ տարի մնացել էր, որի դիմաց 6 միլիոն եվրո կստանար:
2018 թվականի մայիսի 31-ին, Մադրիդի «Ռեալի» մարզչի պաշտոնում Չեմպիոնների երրորդ լիգան անընդմեջ նվաճելուց հետո, Զինեդինը հայտարարեց պաշտոնանկության մասին՝ երկամյա պայմանագրով զիջելով 24 միլիոն եվրո:
Այժմ նա ակումբը լքեց պայմանագրի ժամկետը լրանալուց մեկ տարի առաջ, որը կբերեր ևս 12 միլիոն:
Սիրարփի Աղաբաբյան