
Տանձի մուրաբա՝ պատրաստված տնային պայմաններում

Բաղադրիչներ
1. Տանձ – 1 կգ
2. Շաքարավազ – 1.5 կգ
Պատրաստման եղանակը
1. Պինդ տանձերը կեղևազրկել, շերտատել, լցնել կաթսայի մեջ, վրան այնքան սառը ջուր ավելացնել, որ ծածկի տանձերը և եփել, մինչև փափկելը:
2. Մուրաբան եփելու համար նախատեսված կաթսայի մեջ լցնել շաքարավազը, վրան ավելացնել տանձի եփվելուց առաջացած հյութից երկու բաժակ, խառնել և եռացնել:
3. Տաք օշարակի մեջ լցնել եփված տանձերը և ցածր կրակի վրա շարունակել եփել, մինչև պատրաստ լինելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը