Ավանտյուրիստը գլուխ է գովում, իբր 2018-ից հետո կառավարության որդեգրած՝ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 3 տարում հնարավոր է դարձել խնայել 30 մլն կՎտ*ժ էլեկտրաէներգիա:
Պարզապես այս վերջին մնացորդներին թշնամիները դարերով սպասում էին, որ հայ ազգի մի «փրկիչ» գա` նոր հետո հետ վերցնեն Տիգրան Մեծի ծախածի մնացորդները:
ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ պետք է դառնար իր ավագ որդի Բոն, որը մահացել է 2015 թվականի մայիսին: Մայիսի 13-ին այս խոստովանությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը հորդորում է համայնքի սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցերն ուղղել մարզի լրատվության պատասխանատուին և Պաշտպանության նախարարությանը։
Ռուսաստանի Սեւծովյան նավատորմն իր 238-ամյակը նշում է աննախադեպ իրադրության պայմաններում, երբ ստիպված է հետեւել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նավերի ավելացող քանակին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը:
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խոսքով՝ մարդ կա, առհասարակ չի գիտակցում, թե ինչ է կատարվում Սյունիքում ու ինչ է նշանակում թշնամու ներկայությունն այնտեղ. եթե գիտակցեին, ապա թշնամին չէր հասնի Սյունիքի սահմաններին։
Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:
Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են՝ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է իրավական գնահատական տալ Սյունքում տեղի ունեցածի կապակցությամբ: Չէ՞ որ գրված է Հանրապետության տարածքային ամբողջականությունը զինված ուժերն են ապահովում, երևի հենց դրա համար էլ հարցի իրավական կողմը հանձնարարվել է ռազմական ոստիկանությանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ` սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքների և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով:
Հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որին կից նաև հրապարակել է տեսանյութ։ Միհրան Հակոբյանը տեսանյութում խոսում է Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության մասին։ Գրառումը՝ ստորև։
Այսօր Կառավարության և Անվտանգության խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց, որ Սիսիանում արձանագրված աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 296 դեպքի պատճառներն ուսումնասիրվում են: Հավանական պատճառ է դիտարկվում ջրային գործոնը:
«Երբ մենք Արցախյան պատերազմից անմիջապես հետո ասում էինք, որ հաջորդ խնդիրը Սյունիքում է լինելու, մենք ոչ թե աստղագուշակ էինք և աստղերին նայելով էինք խոսում, այլ մեր քաղաքական փորձն ու գիտելիքներն էին մեզ հուշում և այն աշխարհաքաղաքական շահերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը դրել էին Արցախյան պատերազմի հիմքում, ինչի համար շատ լավ դերակատարություն ունեցավ Նիկոլը՝ որպես ՀՀ վարչապետ»,- անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Մայիսի 13-ի ցերեկը, 14-17-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն Ուկրաինայի միջազգային մրցաշարին:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի միասնական քննությունների օրերը:
Սյունիքի մարզպետ, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը ադրբեջանական զինուժի առաջխաղացման եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ տարածել է կեղծ տեղեկատվություն՝ ի վնաս Հայաստանի ազգային անվտանգության ու ազգային շահի։
Սև լիճը գտնվում է թշնամու վերահսկողության ներքո և առաջին բանակային կորպուսը իրավիճակը վերահսկում է, նրանք պատրաստ են ցանկացած սցենարի: Tert.am-ի հետ զրույցում կորպուսի զինվորականները ցույց են տալիս՝ ինչ հեռավորության մասին է խոսքը և որտեղ է տեղակայված ադրբեջանական կողմը:
Հատկապես նիկոլախտով տառապողներին խորհուրդ կտամ ուշադիր նայել, թե թշնամին ինչպիսի ռազմավարական բարձունք է զբաղեցրել ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին՝ Հայաստանի ամենանեղ հատվածում։
Պաղեստինցիների թիվը, որոնք երեք օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել են իսրայելական հարվածներից, հասել է 83-ի, տուժել է 487 մարդ:
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում նախատեսվում է քննարկել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների հարցը:
Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ես այսօր պատվաստվեցի Covid-ի դեմ։
Սահմանային սադրանքներ լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ վերահսկողություն չկա:
Կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացման հետ։
Մինչ իշխանության ներկայացուցիչները երեկվանից հայտարարում են, թե «Սյունիքում տեղի ունեցողը մեդիատեռոր է, մի քանի ծախված լրատվամիջոցների ձեռքի գործ», ադրբեջանցիները եկել ու հարմարավետ տեղավորվել են հայկական դիրքերին շատ մոտ՝ նշանառության տակ պահելով բազմաթիվ գյուղեր։ Այնուհետև, երբ Պաշտպանության նախարարությունը հաստատեց լուրը, իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետը, հայտարարեցին, թե իբրև ադրբեջանցի զինվորները մոլորվել են և շատ «պատահական» իրենց դիրքերը թողել առաջ են եկել, այն էլ՝ 3 կիլոմետր։
Ալիևը Շուշիում մուղամ է լսում ու շարունակում պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսած խաղը։ Խաղ նյարդերի վրա, փողոցի կրպակից գնված վիճակախաղի պես` գինն առանձնապես մեծ չէ, կստացվի՝ ավելի լավ, չի ստացվի՝ կփորձի հաջորդ անգամ, քանի որ պատշաճ պատասխան հղփացած բռնապետն այդպես էլ չստացավ։
«Սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել»,- կառավարության նիստից հետո լրագրողներրի հետ ճեպազրույցում, անդրադառնալով Վարդենիսի տարածքում ադրբեջանցիների առաջխաղացմանը, ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ապա հավելեց, որ հիմա եղանակային պայմանները փոխվել են և տեղակայման գործընթաց են իրականացնում, և որ հայկական Զինված ուժերը հետևում են, որպեսզի ադրբեջանցիներն իրենց տեղակայման վայրերից առաջ չգան:
«Արմենիա» ավիաընկերությունը հունիսի 12-ից կսկսի նոր կանոնավոր չվերթներ՝ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր մտահոգությունն է հայտնում Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության, մասնավորապես, մարզի Սև լճի հատվածում ադրբեջանական զորքերի՝ պետական սահմանի ապօրինի հատման և 3.5 կմ խորությամբ առաջխաղացում իրականացնելու կապակցությամբ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, այցելել է «Սկոլկովո» նորարարական կենտրոն։