«Երևի դրա համար են ասում կարևոր բարձունքը չի, որ հետո ասեն ծանր հետևանքներ չկան, մի անպետք բարձունք են գրավել»․ Մարտիկ Մարտիրոսյան

Փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են՝ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է իրավական գնահատական տալ Սյունքում տեղի ունեցածի կապակցությամբ: Չէ՞ որ գրված է Հանրապետության տարածքային ամբողջականությունը զինված ուժերն են ապահովում, երևի հենց դրա համար էլ հարցի իրավական կողմը հանձնարարվել է ռազմական ոստիկանությանը:

Սահմանադրության պահանջը այդպես են կատարում:

Բայց մի բան էլ, ՀՀ քրեական օրենսգրքում գրված է, որ հանցագործություն է ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, եթե առաջացել է ծանր հետևանքներ (երևի դրա համար են ասում կարևոր բարձունքը չի, որ հետո ասեն ծանր հետևանքներ չկան, մի անպետք բարձունք են գրավել): Հիմա, եթե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող անձ չի ապահովել այդ տարածքների պաշտպանությունը, գունե քննարկվի քրեադատավարական վարույթ սկսելու հարցը:

Հ․Գ․ Ի պաշտպանություն իրեն ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է ասել, որ առկա է դատարանի որոշում, ըստ որի` այլ անձ պետք է պաշտոնավրի ԳՇ պետի պաշտոնում, հետևաբար՝ իր նկատմամբ չեն կարող քրեական հետապնդում իրականացնել»:

Տեսանյութեր

Լրահոս