«Տգետ Ավանտյուրիաստը շարունակում է հասարակական կարծիքի մանիպուլացման խղճուկ փորձերը». Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Տգետ Ավանտյուրիաստը շարունակում է հասարակական կարծիքի մանիպուլացման խղճուկ փորձերը:

Այժմ էլ հասավ էներգետիկային:

Ավանտյուրիստը գլուխ է գովում, իբր 2018-ից հետո կառավարության որդեգրած՝ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 3 տարում հնարավոր է դարձել խնայել 30 մլն կՎտ*ժ էլեկտրաէներգիա:

Ոլորտից անտեղյակ մարդկանց համար, թերևս, կարող է տպավորիչ լինել: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը գերազանցում է 7 մլրդ կՎտ*ժ-ը, միանգամայն պարզ է դառնում, որ գործ ունենք բացառապես մարգինալներին ուղղված հերթական լոզունգի հետ:

Ինչ վերաբերում է համակարգի «արդյունավետ» կառավարմանը, ապա ինքնահաստատվելու նպատակով դրա մասին կարելի է երկար բաժակաճառեր ասել, սակայն հայտնի է, որ Հայաստանի հիդրոէներգետիկ համակարգը երբեք այնքան ոտնահարված չի եղել, որքան թավշյա կլոունադայից հետո: Ի վերջո, համակարգի արդյունավետությունը պետք է ունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ տվյալ դեպքում արտահայտված սակագների իջեցման տեսքով:

Վերջիններս, սակայն, աճում են՝ հսկայական բեռ դնելով «հպարտ ժողովրդի» ուսերին:

Հ.Գ. Բազմիցս ասել եմ, որ պետական դավաճանությունը տեղի է ունեցել և ունենում ոչ միայն Արցախում ու Հայաստանի սահմաններին, այլև պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում»:

Տեսանյութեր

Լրահոս