
ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին փորձում էին վարկաբեկել, որ Սյունիքի մասին նրա աշխատությունը չկարդաք ու չիմանաք, թե ոնց են ժամանակին այն փրկել և ինչպես պետք է փրկել այն հիմա․ Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որին կից նաև հրապարակել է տեսանյութ։ Միհրան Հակոբյանը տեսանյութում խոսում է Սյունիքի շուրջ ստեղծված իրադրության մասին։ Գրառումը՝ ստորև։
«Արցախ հանձնած կապիտուլյանտը Սյունիքն է հիմա հանձնում՝ դանդաղ, մաս-մաս ու հետևողականորեն: Գոնե հիմա հասկանու՞մ եք, թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ինչի համար էին սրիկաները փորձում վարկաբեկել: Հենց սրա համար. որ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտը 1917-1920» աշխատությունը չկարդաք ու չիմանաք, թե ոնց են ժամանակին Սյունիքը փրկել ու ինչպես պետք է հիմա փրկել»: