Jay-Z-ը պատմել է, թե ինչպես է ինքը Բեյոնսեի հետ դաստիարակում երեխաներին
Ամերիկացի ռեփեր Jay-Z-ը The Sunday Times հրատարակությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են ինքը եւ Բեյոնսեն դաստիարակում իրենց զավակներին։
Ռեփերը կարծում է, որ ծնողները հաճախ են պարտադրում իրենց ընտրությունը, մասնավորապես, երբ խոսքը կարիերայի մասին է: Եվ դա ճիշտ չէ: Jay-Z-ը վստահեցնում է, որ իր ժառանգներին չի պատրաստվում ստիպել շարունակելու իր գործը: Նա այն կարծիքին է, որ երեխայի համար ամենակարեւորը սեր եւ աջակցություն զգալն է:
«Իմ խնդիրը սիրալիր մթնոլորտ ապահովելն է, այն բանի նկատմամբ չափազանց ուշադիր լինելը, թե ինչ են ցանկանում դառնալ իմ զավակները»,-ասում է Jay-Z-ը: Jay-Z-ը եւ Բեյոնսեն ամուսնացել են 2008 թվականին: Զույգը դաստիարակում է իր երկու դուստրերին՝ Բլյու Այվային ու Ռումային, եւ որդուն՝ Սերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: