Ո՞ր խմբակցությունն աներձագին «փուռը կտա»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը, ինչպես նաեւ ԲՀԿ-ից հեռացած Գեւորգ Պետրոսյանը երեկ գրությամբ դիմել են ԱԺ երեք խմբակցություններին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու առաջարկով։

Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ խմբակցություններն իրավունք ունեն նախաձեռնելու էթիկայի հանձնաժողովի ստեղծում, իհարկե, ԱԺ մեծամասնության քվեարկությունից է կախված՝ այն կձեւավորվի՞, թե՞ ոչ։

Անկախները կարծում են, որ պատգամավորը սյունեցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել՝ սյունեցիների մասին լրագրողների հետ զրույցում ասելով․ «Պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930