Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում ոսկե միջին փնտրող փոխնախարարի գործերը լավացել են․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, ԱԺ «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոչ ավել, ոչ պակաս ասել էր. «Մին­չև ե՞րբ պետք է թշնամանք լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք է ոսկե միջին տարբերակ գտնենք՝ ո՜չ թշնա­մանք, ո՜չ բարեկամություն: Ես հիմա հռե­տորական հարցեր եմ բարձրացնում, որոնց մասին ազգովի պետք է մտա­ծենք»: Այս հայտարարությունը բավա­կան բացասական արձագանք է գտել անգամ նրա մտերիմ շրջապատում, ավելին՝ ասում են, թե Ա. Փամբուխչյանի «ձենը տաք տեղից է գալիս»։

«Իրավուն­քին» հասած շշուկների համաձայն՝ պատգամավորից մինչև փոխնախարար կարիերայի աճի ընթացքում Փամբուխչյանը բավական անշարժ և շարժական գույք է հետ գցել: Ըստ նույն խոսակցու­թյունների՝ նա ձեռք է բերել երկու բնա­կարան Էրեբունի վարչական շրջանում և երկու մեքենա՝ Lexus և Range Rover մակնիշի: Չէ՞ որ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակցից մինչև խնդրահարույց ակտիվների կառավար­ման դեպարտամենտի թիմի ղեկավար աշխատած Փամբուխչյանը լավ գիտի՝ ինչպես կառավարել ֆինանսները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930