Օսթինում (Տեխասի նահանգ) ապրիլի 18-ի ցերեկը երեք մարդ է զոհվել գնդակոծության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաալիքը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մաքսային ծառայողներին հնարավորություն տալ ծառայողական շներ օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակներում ապօրինի ներմուծվող կամ արտահանվող թմրամիջոցների, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կար ժամանակ, երբ Հայոց բանակի գեներալն արժեք էր՝ իր բովանդակությամբ և դժվարահասանելի բարձրությամբ: Գեներալ ասելով հայը հասկանում էր պատերազմ, անցած ճանապարհ և, վերջապես, հեղինակություն… Բայց եկավ մեկ այլ ժամանակ, երբ հայի համար գեներալն, իր անցած ճանապարհով, դարձավ ոչ թե առանձնահատուկ, այլ սովորական, իսկ ինչ-որ տեղ նաև հանիրավի քնադատությունների թիրախ…
Մ. Մինասյանն անդրադարձ կատարելով Վեհափառի եւ Արցախի նախագահի հանդիպմանը՝ նկատել էր. «Վեհափառ Տե՛ր, Մայր Աթոռի մամլո դիվանից և մամուլից տեղեկացա, որ երեկ ընդունել եք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Վստահ եմ, որ այդ պատվին նա արժանացել է հաշվի առնելով նրա «հայանպաստ ու հայապահպան» գործունեությունը, և հատկապես վերջին շրջանում Արցախի «բուռն զարգացումը»:
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է մաքսային ծառայողներին հնարավորություն տալ ծառայողական շներ օգտագործել նաև մաքսային հսկողության իրականացման շրջանակներում ապօրինի ներմուծվող կամ արտահանվող թմրամիջոցների, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ յուրահատուկ հոտ ունեցող այլ ապրանքների որոնման ժամանակ:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանի, Մխիթար Հայրապետյանի և Վահագն Թևոսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով պատգամավորներն առաջարկում են նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար սահմանված տուրքի դրույքաչափը: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 73 «կողմ», 5 «դեմ» և 13 «ձեռնպահ» ձայներ:
Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 818-ի:
ԱԺ-ն այսօ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստանն» խմբակցության նախագիծը` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Կոլումբիացի փրկարարներին հաջողվել է փլվածքների տակից հանել 11 հանքագործների մարմիններ, որոնք արգելափակվել էին Կոլումբիայի կենտրոնական մասում գտնվող ոսկու արդյունահանման հաքահորում:
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներն ապրիլի 16-ին, ժամը 15.50-ին, Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողնալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ապրիլի 20-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Փոքր Մանթաշ համայնքում իրականացնելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Առնվազն հինգ մարդ է տուժել Շրիվփորտ քաղաքում (Լուիզիանայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
ԱԺ նիստը` ՈՒՂԻՂ:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան կարծում է, որ իր այցն ԱՄՆ օգնել է վստահալից հարաբերություններ կառուցելու նախագահ Ջո Բայդենի հետ: Ապրիլի 19-ին այդ մասին Ճապոնիայի կառավարության ղեկավարը հայտարարել է լրագրողներին։
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է․ «Attention! Achtung! Pozor! Հարգելի հայրենակիցներ։ Բազմաթիվ էջեր նման կերպով նշվել են։ Սա հաքերային հնարք է։ Իրական չէ։ Ոչ մի դեպքում չհավատալ ։
2020 թվականից այդ նույն մահաբեր ազգադավի գործողությունների հետևանքը դարձավ այն, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը իջեցվեց հայկական բարձունքներից և պետական կառույցների գագաթներից ու տեղադրվեց հազարավոր գերեզմանների կողքին։ Պետական դրոշը` դրա պատիվն արժանապատվորեն պահած զինվորականների հետ, իջավ գերեզման, դրվեց գետնին, գերեզմանների կողքին։
Մենք առաջարկում ենք՝ եթե ինքը իր վարկը ցանկանում է փրկել, թեև արդեն այդ վարկը փրկել ոչինչ չի կարող, ուղղակի բերել որևէ ապացույց, առավել ևս, որ ինքը ասում է մեջբերում, սա նշանակում է, որ ինչ-որ ձևով կարող է ապացուցել, որ նման բան ասվել է: Մենք առաջարկում ենք բերել որևէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես նման բան ասել է: Ոչ, դա սուտ է, սխալ է, նման բան չկա:
Շուրջ տասը տարիներ առաջ Անթիլիաս այցելեց թուրք հանրածանօթ պատմաբան մը, Սիսի Կաթողիկոսարանի դատի շուրջ ինծի հետ հանդիպում ունենալու եւ ապա դասախօութիւն մը տալու ցեղասպանութեան մասին: Այցելութեան մասին հայրս իմացած էր Վանայ Ձայն ռատիոկայանէն: Այցելու պատմաբանին հետ հանդիպման մէջ էինք, երբ հեռաձայնը հնչեց եւ հայրս բարկացոտ շեշտով ըսաւ.- «թուրքը ի՞նչ գործ ունի Անթիլիասի մէջ…»։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 140 մլն 645 հազար 382 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 15 հազարից: Ապաքինվել է ավելի քան 119 միլիոն 470 հազար մարդ:
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ձեռնամուխ են եղել 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթի նախապատրաստման աշխատանքներին, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ընտրություններին ընդառաջ հեղափոխական ամբոխ է ձեւավորվում ու եթե նրանց գումարենք «տեղացի» մոտ 40․000 հազար մարդ, որոնք պատրաստ են ոչ թե ընտրությունների, այլ այլընտրական եղանակներով քաղաքական փոփոխությունների հասնել, ապա նախընտրական ու ետընտրական գործընթացները ոչ թե հեռուստատեսային ստուդիաներում ու դատարաններում են ընթանալու, այլ փողոցում ու դժվար թե դրանք խաղաղ ցույցերի տեսքով ընթանան։
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Գլխավոր Շտաբ» օպերացիան հաջող անցկացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց պարտության ողջ մեղքը գցել գեներալների վրա։ Եվ ճիշտ արեց։ Երբ գեներալները որոշեցին, որ ավելի կարեւոր է իրենց պիլասոսի վարկը փակել, քան իրենց արժանապատվությունը, կամ իրենց Հայրենիքը պաշտպանել՝ սրանց հետ արդեն կարելի է անել ինչ ասես։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, իրավախախտման դեպք է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմը չի ավարտվել։ Այն դեռ շարունակվում է։ Մենք դեռ պարտվում ենք ու պարտվում։
«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) բարձրաստիճան սպաներից մեկն ինձ վերջերս պատմեց, որ դրա մարզային քարոզների ժամանակ երեխաներին առաջին շարք բերելու առաջարկը եղել է հենց ՊՊԾ-ի ղեկավար կազմից:
«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ–ից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Իտալիայում տուրիստական տարեշրջանը կարող է սկսվել հունիսի 2-ին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։