Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդել

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, իրավախախտման դեպք է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։

Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, եւ ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում եւ չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել։

Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել

<<Պահպանության ծառայություն>> ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը,…

Posted by ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ / Armenian Monuments on Sunday, April 18, 2021

Տեսանյութեր

Լրահոս