Բրոդսկին՝ մարդկային սրտի գռեհկության մասին
Իոսիֆ Բրոդսկին ամենի մասին միշտ խոսել է անկեղծ և շիտակ: Նրա խոսքերը կարող են դաժան լինել, կարող են՝ ցավոտ, բայց դրանք միշտ ստիպում են մտածել:
«Հարկավոր չէ պատրանքներ ստեղծել. անհատը և հասարակությունը գոյատևման ոչ այնքան շատ տարբերակներ ունեն: Մի տարբերակը մենք զգացել ենք մեր մաշկի վրա՝ «դրախտ բոլորի համար», որն ընթացք է տվել շատերի սպանության:
Մյուսը նույնպես ազնվամորի չէ: Բայց դիտելով, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, տեսնում ես մարդկային սրտի վիթխարի գռեհկությունը: Ինձ թում էր, որ խորհրդային համակարգի ամենահրաշալի արդյունքն այն էր, որ մենք բոլորս, կամ շատերը, զգում էին իրենց սարսափելի աղետի զոհ, և սա առաջացնում էր եթե ոչ եղբայրություն, ապա կարեկցանքի զգացում, միմյանց հանդեպ խղճահարություն: Եվ ես հույս ունեի, որ, չնայած այս բոլոր փոփոխություններին, կարեկցանքի զգացումը կմնա, կգոյատևի: Որ մեր հրեշավոր փորձը, մեր սարսափելի անցյալը կմիավորեն մարդկանց, գոնե մտավորականությանը: Բայց դա տեղի չունեցավ: Դա ինձ ստիպում է արտասվել: Ոչ, իհարկե, փառք Աստծո, որ այդ անհեթեթությունն ավարտվել է, բայց նոր շրջադարձը կտևի տասնամյակներ և տասնյակ կյանքեր, որոնք ոչ ոք չի հիշատակի: Ես միշտ հիշում եմ այն ծերունուն, որին հանդիպել էի առաքումներից մեկի ժամանակ: Ես այդ ժամանակ շատ հստակ հասկացա, որ նա ոչնչանալու է ինչ-որ տեղ ճամբարում: Եվ ոչ ոք նրան չի հիշի: Այ դա ներել ես չեմ կարող: Մարդուն չի կարելի վերաբերվել որպես զանգվածի, մարդը չի հանդուրժում ընդհանրացումը. դա մեզանում դեռ հասկանալի չէ»:
Աղբյուրը՝ Cluber