ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/chanaparh-1.jpg)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա։