Բաժիններ՝

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4 նոր դեպք

Արցախում ապրիլի 3-ին կատարվել է 34 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Ինչպես հաղորդում են Արցախի առողջապահության նախարարությունից, վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 776 քաղաքացու հետազոտություն, որոնցից 626-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 510 դեպք: Կատարվել է 22 224 թեստավորում:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը վարակը հաղթահարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս