Հավայիի իշխանությունները մարտի 9-ին տարահանում են հայտարարել Մաուիի օկրուգում Կաուպակալուա ամբարատակի՝ տեղատարափ անձնրեւնների հարուցած «անխուսափելի ճեղքման» սպառնալիքի պատճառով:
Պահեստազորի փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ իր աջակցությունը հայտնելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
ԱԺ-ում ընթանում է «Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ։
Արա Վարդանյանը՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին. ՈՒՂԻՂ
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Bloomberg-ին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմային: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ռոման Գասպարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Զինավոր Մեղրյանը, Վահագն Չախալյանը և Արա Զոհրաբյանն առավոտյան Բաղրամյան 26-ի մոտ ակցիա էին իրականացնում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից պահանաջելով ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկության սահմանադրականության հարցով այսօր դիմել Սահմանադրական դատարան:
Ձերբակալվել է Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Ահմեդովը:
Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները:
168.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ դժվարանում է ասել, թե ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի անվան հետ կապվող դավաճանությունները որքանով են իրական, սակայն փաստ է, որ կա խնդիր։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթթինգը հապճեպ լքել է Հայաստանը. այս տեղեկությունը երեկվանից տարածվել է հայաստանյան լրատվամիջոցների ու համացանցի տիրույթում: Մարիան Քլարկ-Հաթթինգի Հայաստանը լքելու հնարավոր պատճառների մասին բազմաթիվ տարբերակներ են շրջանառվում:
Տիգրան Քոչարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի սպաների հայտարարությունների մասին. ՈւՂԻՂ
Մարտի 7-ին, ժամը 04.30-ին, Երևանի Հալաբյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ցանկապատին. 33-ամյա վարորդ Արկադի Ղուկասյանը մահացել է տեղում, իսկ 23-ամյա ուղևորուհի Ազատուհի Ղարիբյանը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը: Կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը:
Ստեփանակերտի կենտրոնում սակրավորները կպայթեցնեն հայտնաբերված կասետահրթիռային ռումբը:
Քննչական կոմիտեն ավարտել է «Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով նախաքննությունը:
Ոստիկանության ավելի քան 60 աշխատակցուհիներ վնասվածքներ են ստացել մարտի 9-ին Մեքսիկայի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնք սարքել էին Կանանց միջազգային օրվան նվիրված երթի մասնակից կանայք:
ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին:
Մարտի 9-ին` ժամը 17։00-ին Բաղրամյան պողոտայում տեղի կունենա «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը. «Մարտի 9-ին՝ ժամը 17։00-ին, հանրահավաք»,-ասված է հայտարարությունում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ երեկ Արցախում տեղացած առատ ձյան պատճառով, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:
Նիկոլ Փաշինյանը փրփուրներից է կախվում։ Զինված ուժերի հրամանատարական կազմի հայտնի հայտարարությունից հետո վերջինս գրեթե զրկվել է մանևրելու հնարավորությունից։ Նիկոլի վիճակն էլ ավելի է ծանրացել իր իսկ կողմից՝ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու որոշում կայացնելուց հետո։
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են հետազոտել Արցախում մասնավոր տների և ենթակառուցվածքների սոցիալապես կարևոր օբյեկտների պայթյունավտանգ առարկաների առկայությունը:
Ցավոք դա եղավ շատ բարձր գնով։ Մենք այլևս գերի ենք իրականության, որում պարտված ու կործանվող հայրենիքն է։ Ճիշտ է, ստերը չեն լսվում, բայց լսվում է չլռող ցավը։
Շուռնուխ սահմանամերձ բնակավայրում հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Հայկական դրոշն այսուհետ կծածանվի 30մ բարձրության վրա։
Իշխանություն, որը Երկիրը ներսից և դրսից քանդելով՝ մեզ դարձրել է խեղճ ու անպաշտպան, թե՜ ներսում, թե՜ դրսում…
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը փաստացի վստահեցրել է, թե մարտի 9-ին, երբ Օնիկ Գասպարյանի պաշտոնից հեռացման որոշումը կմտնի ուժի մեջ, և երբ, ըստ էության, ինքը բանակից վտանգ չի տեսնի, հրաժարական կտա ու մայիսին կանցկացնի արտահերթ ընտրություն։
Հայաստանում մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 198-ի: