
Թշնամու դիմաց․ Շուռնուխում 30 մետրանոց մեծ եռագույն բարձրացվեց

Շուռնուխ սահմանամերձ բնակավայրում հանդիսավորությամբ բարձրացվեց հայկական եռագույնը։ Հայկական դրոշն այսուհետ կծածանվի 30մ բարձրության վրա։
Դրոշի բարձրացումն ուղեկցվել է հանդիսավոր միջոցառումներով։ Մատուցվել է մատաղ, Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացել են ավանդական կերակուրներով։ Շուռնուխում ամբողջ օրը նաև մշակութային հետաքրքիր նախաձեռնություններ են իրականացվել։