Փետրվարի 16-ին դեպի Երևան ավիաչվերթների հիմնական մասն իրականացվում է ըստ պլանավորվածի
Դեպի Երևան փետրվարի 16-ին նախատեսված ավիաչվերթների հիմնական մասը ըստ պլանավորվածի, ժամանակին իրականացվում է, միայն երկու չվերթի հետ կապված փոփոխություն կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ փետրվարի 16-ին կա մեկ ուշացում Շարժայից, որը դեռ չի եկել: Մեկ չեղարկում էլ կա Մոսկվայից: Թռիչքը պետք է իրականացներ «Ուրալ» ավիաընկերությունը: Պատճառը դեռ հայտնի չէ:
«Փետրվարի 15-ին են եղել ուշացումներ, խոսքը 5 չվերթի մասին է, 2-ը Մոսկվայից, մնացածը Ուֆայից, Կազանից, Միներալնիե Վոդիից: Չվերթները Ռուսաստանից նախատեսված ժամանակից ուշ են եկել Հայաստան, հետևաբար դեպի Ռուսաստանի Դաշնություն ուշ են մեկնել: Պատճառների մասին տեղեկություններ չունենք: Ասեմ, որ եթե նույնիսկ ուշացել են, միևնույն է ժամային փոփոխությամբ թռիչքներն իրականացվել են»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը: