Ողբերգական ավտովթար Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում հինգ մարդ զոհվել եւ 38-ը վերքեր են ստացել ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, որը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Կոնիա քաղաքի շրջանում: Այդ մասին փետրվարի 16-ին հաղորդել է NTV հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 04:30-ին Կոնիա-Ադանա ճանապարհի վրա: Մերկասառույցի պատճառով բեռնատարը մխրճվել է ճանապարհափակոցի մեջ եւ շրջվել: Բեռնատարի վարորդին օգնելու համար կողքին կանգնել է մարդատար ավտոմեքենան: Այդ պահին անցնող ավտոբուսը մխրճվել է ճամփեզրին կայանած մարդատար ավտոմեքենայի մեջ, ինչից հետո երկու փոխադրամիջոցները շրջվել են:

Զոհվել է մարդատար ավտոմեքենայի երկու ուղեւոր եւ ավտոբուսի երեք ուղեւոր:

Հաղորդվում է, որ նրանք բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Փետրվարի 15-ին Թուրքիայի կենտրոնական մասում առատ ձնատեղումներ էին, ինչը կաթվածահար է արել Անկարայի, Ստամբուլի երթեւեկությունը եւ բազմակիլոմետրանոց խցանումներ առաջացրել մի քանի միջքաղաքային ճանապարհների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս