Մեզ 170 էջանոց մեղադրանք են առաջադրել, իմ դեմ 2 մարդ է ցուցմունք տվել. Արագած Ախոյան

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը մեկն էր այն քաղաքացիներից, ում հունվարի 28-ին բերման էին ենթարկել կառավարության մոտից: Հունվարի 28-ին կատարվածի մասին այսօր Արագած Ախոյանը մի քանի մանրամասն ներկայացրեց։ Նա ասաց, որ, երբ այդ օրը դատախազությունից որոշել են քայլել դեպի կառավարություն, արդեն կառավարության դիմաց տեսել են մի խումբ ոստիկանների, որոնք, Ախոյանի խոսքով, «պատրաստվել էին պրովոկացիայի»:

Ըստ նրա՝ անհասկանալի բան է տեղի ունեցել, նախ մոտեցել են ոստիկանական պատին, ապա հետ են գնացել:

«Տեսա, որ շատրվանների մատից բերման են ենթարկում: Իսրայելին (Իսրայել Հակոբկոխյան։- Ա.Հ.) տարան, հետո՝ Չախալյան Վահագին, հետո՝ մեր Չոբանյան Տիգրանին: Ես մոտեցա կարմիր բերետով մի կերպարի, անհասկանալի կերպար ինձ համար, երբ ասի՝ «ո՞ւր եք տանում մեր տղերքին, եթե տղերքին տանում  եք, ուրեմն ես էլ եմ գալիս», ասեց՝ «արի, գնանք»: Երբ քայլելով մոտեցանք մեքենային, նստեցինք, որ գնայինք, հետո տեսանք, չէ, ինչ-որ լուրջ բան է: Հետո, բանից պարզվեց, 170 էջանոց ինչ-որ մեղադրանք ա մեզ առաջադրված, և ինձ վրա ցուցմունք է տվել 2 անասուն, որը ընդամենը վարորդ ա եղել… Էդ անհեթեթության արդյունքում 2 օր մնացինք փակ տարածքում, մնացինք անազատության մեջ»,- ասաց Արագած Ախոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս