Նիկոլի վկաները շարունակում են ասել, որ «Արցախը մեր կոկորդին կանգնած ոսկոր է», որ «Նիկոլը լավ է արել, որ հանձնել է Արցախը». Նաիրա Զոհրաբյան

«Ես պատգամավոր եմ, քաղաքական գործիչ եմ, ով իր մեղավորության մեծ բաժինն ունի, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կործանեց Արցախը և հիմա, ցավոք սրտի, կործանում է Հայաստանի պետականությունը: Ես Նիկոլի հետ մոտավորապես 10 տարի աշխատած լրագրող եմ, ես լավ գիտեի՝ ով էր Նիկոլ Փաշինյանը: Ես ինձ մեղավոր եմ համարում, որ 2018թ.-ին  լռեցի»,- այսօր հրավիրված սուլիսի ժամանակ խոստովանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով 2018թ.  իրադարձությունների ու դրանց հետևանքների մասին:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանում նիկոլականությունը դեռ շարունակվում է, ու քաղաքում ամեն օր հանդիպում են մարդիկ, որոնք արդարացնում են Նիկոլ Փաշինյանին ու այն ամենը, ինչ կատարվեց՝ պետական դավաճանությունը, հայրենադավությունը:

«Նիկոլի անսխալականության վկաները շարունակում են լինել, նրանք շարունակում են արդարացնել այդ մարդու ամեն քայլը, նրանցից շատերը շարունակում են ասել, որ «Արցախը մեր կոկորդին կանգնած ոսկոր է», որ «Նիկոլը լավ է արել, որ հանձնել է Արցախը»»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը, խոսելով նիկոլականության մասին, պատմեց Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները դադարեցնելու քվեարկության օրվանից մի դրվագ:

«Ընդամենը 4 անվավեր քվեաթերթիկ էր եղել, բայց արդեն 14 իմքայլական պատգամավոր ինձ մոտեցել և ականջիս ասել էր՝ «գիտե՞ս, այդ 4 անվավերներից մեկը ես եմ եղել»: Ես այնքան մարդկայնորեն ցավեցի իրենց համար, այնպիսի պատանդի կարգավիճակում է ինքը պահում այդ մարդկանց, մարդիկ հասկանում են, որ իրենք խայտառակ, անբարո, անպարկեշտ քայլ են արել, որովհետև եթե մենք կառչելու ենք բառերից, ապա  ինչի՞ Նիկոլ Փաշինյանին չեք զրկում վարչապետի լիազորությունից էթիկայի հանձնաժողովով: Ինչ ասես, ասեց՝ շնաբարո դուրսպրծուկներ, վնգստացողներ, ծեփեմ ասֆալտին, խփեմ պատերին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ վստահեցնելով, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասը չի լքում խմբակցությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը նրանց դեմ ունի կոմպրոմատներ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս