
Արցախում ստացիոնար բուժվում է կորոնավիրուսով վարակված 25 հիվանդ

Արցախում հունվարի 31-ին կատարվել է 18 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:
«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2334 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 հազար 309 թեստավորում: Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացվել հաստատված դեպքերի կոնտակտավորներից»,-հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: