Մենք ունենք հարյուրավոր գերիներ, ես գիտեմ՝ ինչ է նշանակում՝ գերի լինել Ադրբեջանում, սարսափում եմ՝ պատկերացնելով նրանց մի մասի վիճակը, մինչև հիմա այդ գերությունից մարդիկ կան, որ չեն կարողացել վերադառնալ: Մենք կորցրել ենք մեր բանակը, ջարդված է մեր բանակը, մենք կորցրել ենք միլիարդ դոլարից ավելի զենք ու զինամթերք, ունենք տնտեսական հսկայական կորուստներ: Այսինքն՝ կործանարար խաղաղության մեջ մենք մտանք:
«Այն, ինչ որ մենք արել ենք ռազմի դաշտում, գնահատականը տրվել է Պաշտպանության բանակի հրամանատարության կաղմից, տեսել են պատերազմին մասնակցած մարդիկ, և այս ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ և իմ կողմնակիցների նկատմամբ, որևէ բանականություն ունեցող մարդ այդ ստերին չի կարող հավատալ»,- այսօր Վանաձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հեռուստաեթերում հնչեցրած պնդումներին, թե պատերազմի ժամանակ «Հայրենիք» զորախումբը լքել է դիրքը:
Վանաձորցու ուշագրավ հարցերն ու պնդումները և Վազգեն Մանուկյանի արձագանքը
«Ադրբեջանը մեր գերիներին ուզում է օգտագործել քաղաքական նպատակներով». Վազգեն Մանուկյան
Օդի ջերմաստիճանը 19-21-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։
Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանի հետ հանդիպելու լուրերի ու Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին
Վերջին ժամանակներում գեներալի կոչումը կաշառքի պես բան դարձավ․ Վազգեն Մանուկյան
«Այս իշխանության տված բոլոր տնտեսական ցուցանիշները կեղծ են. պետք է իմանալ իրական թվերը». Վազգեն Մանուկյան
Վազգեն Մանուկյանը՝ 2018թ. կիրառված մանիպուլյացիոն տեխնոլոգիաների բացահայտման մասին
«Ներկա իշխանությունը ցանկանում է մարել պատերազմից հետո վերելք ապրող ազգային գաղափարները». Վազգեն Մանուկյան
ՀՀ օդային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ, ինչպես նաև անցնել նույն հետազոտությունը օդանավակայանում:
Եղբայրները հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը:
Սադիր Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում:
2018-ին Հայաստանում իշխանության եկան մի խումբ մարդիկ, որոնց գործունեության արդյունքում և որոնց ամենօրյա կազմակերպված և գիտակցված աշխատանքով քայքայվեց հայկական բանակը, թուլացրվեց մեր ազգային դիմադրողականությունը, երկիրը բերեցին և կանգնեցրեցին պատերազմի առաջ: Հայրենիքի փրկության շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Մոսկվայի օդանավակայանները ուժեղ ձյան պատճառով ավելի քան 20 չվերթ են հետաձգել ու չեղարկել:
«Առավոտյան երբ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթևան է, շիշ է հավաքում (այսինքն՝ վիրավորական իմաստով չէ՝ «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում), ասաց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչո՞ւ եք վիրավորել՝ այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»:
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի գլախավոր դատախազին։ Mediaport-ի տեղեկություններով՝ Դավթյանը բարձրացրել է գերիների հարցը, սակայն մերժում է ստացել նրանց վերադարձի մասով, քանի որ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե հայ գերիներին համարում են «ռազմական հանցագործ» և վերադարձնելու մտադրություն չունեն։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն (ԿԿՀԲՔԱ) Կոկա-Կոլա ընկերության պաշտոնական շշալցնող գործընկերն է Հայաստանում, որն արտադրում կամ ներմուծում և իրացնում է Կոկա-Կոլա Ընկերության ապրանքային նշաններով ոչ ալկոհոլային ըմպելիքներ։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
«Խնդիրը մեկն է՝ հանդիպել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրավիճակը և հասնել ընդհանուր հայտարարի, որ օր առաջ ազատվենք այս հողատու իշխանությունից, հողատու արարածից, որի պատճառով ու մեղքով՝ երեկ Ալիևն ու իր կինը ադրբեջանական թեյախմություն էին կազմակերպել մեր հոգևոր և մշակութային քաղաք Շուշիում, այն Շուշիում, որը մեր հաղթանակների խորհրդանիշն էր, որի խորհրդանիշը մեզնից գողացավ այս հողատու արարածը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Սադիր Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով երկրի Կենտրոնական ընտրական կոմիտեի տվյալներին:
168.am-ի տեղեկություններով՝ պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը, ով զորամասը թողել և փախել էր, ավելին, գործողությունների ժամանակ առաջինը փորձել է «տարհանել» զորամաս բերված սուրճի ապարատները, նշանակվել է 18-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ:
Ղարաբաղում թուրքական դիտակետը կգտնվի շփման գծից 8 կմ հեռու. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով Լենա Նազարյանի հայտարարություններին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է. «Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։ Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։
Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի 24 հազար 92 նոր դեպք է հաստատվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3 մլն 544 հազար 623-ի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Առաջին փուլում հետազոտվող հյուսվածքից անջատվում է գենետիկ նյութ պարունակող զանգվածը։ Բավականին ժամանակատար գործ է, հիմնականում կատարվում է ձեռքով և օրական, տարբեր տվյալներով, կատարվում է 10-ից 20 նմուշի պատրաստում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: Այս մասին հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի Փոստային և հեռագրական կազմակերպության (PTT), Aktif Bank-ի և Ադրբեջանի AzerPost-ի միջև համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերը, որոնք արգելափակել էին Դոնալդ Թրամփի էջերը, վերականգնել են դրանք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Ֆեյսբուք»-ից հեռացվել են Թրամփի վերջին հրապարակումները: Ըստ սոցիալական ցանցի ադմինիստրացիայի՝ այդ հրապարակումներում Թրամփն աջակցում է բողոքի ակցիաներ հրահրողներին: