«Դա կազմակերպված էր, ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել, ոնց են կազմակերպել». Վազգեն Մանուկյանը՝ Գյումրու միջադեպի մասին

168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի  միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Վանաձորում է՝ հանդիպելու տեղի բնակիչների հետ:

Մինչ հանդիպման մեկնարկը՝ Վազգեն Մանուկյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ երեկ Գյումրիում տեղի ունեցած հայտնի միջադեպին, երբ գյումրեցիների մի խումբ որոշ ժամանակով խոչընդոտել էին նրա մուտքը  Գյումրի՝ փակելով քաղաքի մուտքը: Վազգեն Մանուկյանը այդ խմբին անդրադառնալով՝ ասել էր, թե  «բոմժեր էին, որոնց փող էր բաժանված»:

Նա արդեն այսօր պարզաբանեց իր երեկվա խոսքը՝ նկատելով. «Այդ մարդիկ խայտառակում են գյումրեցու անունը: Ինքս կիսով չափ գյումրեցի եմ՝ մայրս գյումրեցի է, և իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որը փողոցում մոտենում-խոսում էր: Դա կազմակերպված էր, ես նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել, ոնց են կազմակերպել:

Առավոտյան երբ ես դուրս եկա, մեր բակում մեկը կա, որ անօթևան է, շիշ է հավաքում (այսինքն՝ վիրավորական իմաստով չէ՝ «բոմժ» այդպիսի մարդկանց են ասում), ասաց՝ պարոն Մանուկյան, մեզ ինչո՞ւ եք վիրավորել՝ այդ տականքներին մեզ հետ եք համեմատում»:

Տեսանյութեր

Լրահոս