Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Մարմնավաճառի հոգեբանությամբ մուտիլովչիկը՝ Քյարամյան Արգիշտը, հերթական պատվերն ա ստացել՝ էս անգամ ավանսով։
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ՝ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թվականի հունվարի 27-ը։
Արցախում օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ պարբերաբար կիրականացվեն նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի տարածքում:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավալի է տեսնել, Հայ ընտանիքում քաղաքական հայացքների պատճառով պառակտում։ Անհանդուրժողականությունը մտել է ընտանիքներ։ Սա վերջնականապես մեր տունը քանդելու է, ուշքի եկեք, Հայեր ջան։ Ոչ մի քաղաքական դեմք, ուժ, չարժի, որ դուք խարխլեք ընտանիքի հիմքերը, ընկերության հիմքերը, բարեկամության հիմքերը։ Այդ կերպ ավելի եք թուլացնում պետությունն ու տանում կործանման․․․ Ուշքի եկեք․․․»։
Լուսինե Քոչարյանը 2021 թվականի հունվարի 15-ից կազատվի Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ դուրս եկավ «Բարսելոնա»-ն:
Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել:
«Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել է անձնակազմի՝ կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» դեղամիջոցի երկու բաղադրիչներից առաջինով պատվաստումը։ Պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 1000 չափաբաժին, ժամանել է Գյումրիի ՌԴ ՊՆ ռազմական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսային համավարակի երկրորդ տարին կարող է առաջինից ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով վիրուսի տարածման դինամիկան։ Այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները հունվարի 14-ին ժամանել են Ուհան կորոնավիրուսի առաջացման հետքերի որոնումները որոշելու համար:
Մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցի հետ առհասարակ առնչություն չունի: Օրինակ, հենց ԲԴԽ անդամի թեկնածուին կարող են մեղադրել` Հայաստանում ծովահենության մեջ և ներկայիս դատարանները նույնիսկ իր դեպքում կալանքը կմերժեն ՊԱՅՄԱՆԻ` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով: Չնայած ծովահենությունը շաատ ծանր մեղադրանք է:
Այսօր այս հարցը շատերն են բարձրացնում՝ նշելով, որ պարտված ղեկավարին իշխանության թողնելը ոչ պակաս խայտառակություն էր, որքան պատերազմում այս տեսակ պարտվելը:
Հունվարի 14-ին, ժամը 01:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատովկա գյուղի մոտակա դաշտերում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Չնայած որ երեխաների վրա դպրոցների փակման բացասական ազդեցությանը զուգահեռ աճում են ապացույցները, որ երեխաները վարակի տարածման հիմնական աղբյուր չեն, բազմաթիվ երկրներ, միևնույնն է, նախընտրել են փակ պահել դպրոցները, ընդհուպ՝ գրեթե մեկ տարով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մսամթերքի արտադրությունն ավելացել է 1.4 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի 10 ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները, թեկուզ չնչին, բայց ավելացել են. պաշտոնական տվյալներով՝ աճը կազմել է 0.2 տոկոս:
Կա՛մ «Իմ քայլի»՝ այս օրերին գերակտիվություն դրսևորող պատգամավորներն իրոք արժանապատվությունից զուրկ են և իրենց համար հայրենիքի ճակատագիրը երկրորդական հարց է, կա՛մ էլ նրանց հեշտ է ճնշելը և լռեցնելը։ Պատահական չէ, որ լուրեր են շրջանառվում այն մասին, թե Փաշինյանը իշխանական խմբակցության պատգամավորներին հնազանդ պահելու համար արդյունավետորեն գործի է դնում կոմպրոմատները։
«Հետպատերազմյան Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ դեպքեր են եղել, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվել են կատարել քաղաքական իշխանությունների հրահանգները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Արցախյան պատերազմից հետո Հայաստանում եւ Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ Հայաստանում իշխանությունները շարունակում են այնպիսի ծախսեր կատարել, որոնք զարմանք են առաջացնում այս իրավիճակում:
«Փաստ» թերթը գրում է․ «Պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մեկնեց Մոսկվա՝ եռակողմ ֆորմատով հանդիպելու ՌԴ նախագահ Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Արդեն պարզ էր, որ քննարկվելու են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր մոսկովյան հանդիպման հետ կապված հայկական կողմի առաջնահերթությունները։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհրդում նիստ է կայանալու՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու հարցը քննելու համար: Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ Ջհանգիրյանը հայտարարել է, թե գործարար Խաչատուր Սուքիասյանն իրեն ասել է՝ «հանգիստ եղիր», ինքը Գագիկ Ծառուկյանին կասի, և ԲՀԿ-ն կողմ կքվեարկի Ջհանգիրյանի թեկնածությանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Թեեւ ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, թե Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չի նախատեսվում փաստաթղթի ստորագրում, փաստաթուղթ, այնուամենայնիվ, ստորագրվեց։ Բացի այն, որ ստորագրված հայտարարությունում հայկական շահերից բխող ոչ մի դրույթ չկար, մի բան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցն իրեն չի հաջողվել լուծել։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած Ազգային ժողովում ձեւավորված ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը դեռեւս ամռանն ավարտել էր աշխատանքը, եւ սպասվում էր, որ եզրակացությունը կներկայացվի աշնանային նստաշրջանին, սակայն պատերազմը խառնեց իշխանականների պլանները, եւ չի բացառվում, որ զեկույցն օրակարգ չբերվի։
«Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պաշտոնից ազատվելուց հետո Երեւանում է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս Նիկոլ Փաշինյանի հորդորով ձեռնամուխ է եղել քաղաքական թիմ հավաքագրելուն։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Առողջական խնդիրներով մեկուկես ամիս Գերմանիայում բուժվող Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ վերադարձել է։ Գեներալի մոտ տարեվերջին կտրուկ սրվել էին առողջական խնդիրները, երկար տարիների անոթային հիվանդությունը սպառնում էր անգամ նրա կյանքին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ չեն հարաբերվում, ոչ մի հարցով չեն հանդիպում։ Ավելին՝ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ Սառնությունը ծագել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանձնարարություններ է տվել, որոնք կա՛մ անօրինական են եղել, կա՛մ՝ Մարությանի համար անընդունելի, եւ նա հրաժարվել է կատարել։
Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից:
990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք գագաթնակետը դարձան Ադրբեջանի իշխանությունների՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության ոչնչացմանը, սեփական պատմական տարածքներից և մշտական բնակության վայրերից նրա վտարմանն ուղղված քաղաքականության, որի սկիզբը դրվեց 1988թ. Սումգայիթում հայերի կոտորածով։