ԱԱԾ-ին հանձնարարվել էր գործի դնել գաղտնի թղթապանակները. ինչու չի կատարվել քաղաքական հրահանգը. «Ժողովուրդ»

«Հետպատերազմյան Հայաստանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անգամ դեպքեր են եղել, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հրաժարվել են կատարել քաղաքական իշխանությունների հրահանգները։

Բանն այն է, որ հետպատերազմական լարված ներքաղաքակա իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ՀՀ հատուկ ծառայությանը հրահանգ է տրվել իշխանությունների ըմբոստ եւ ընդդիմության ներկայացուցիչների մասին առկա գաղտնի թղթապանակները վեր հանել ու «գործի դնել»։

Սակայն, մեր տեղեկություններով, ԱԱԾ-ականներն ասել են, թե սա այն հարցը չէ, որ պետք է գործի դրվեն թղթապանակները, եւ, ըստ էության, հրաժարվել են կատարել քաղաքական հրահանգը։ Ըստ էության, նրանք որոշել են այդպես վարվել հետպատերազմյան Հայաստանում կրքերը հանդարտեցնելու քողի տակ մրցակիցներին կամ պոտենցյալ վտանգավորներին չեզոքացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031