Դեկտեմբերի 1-ին, ժամը 09։59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը 75-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորել են խորհրդային և ռուսական էստրադայի, թատրոնի, կինոյի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Գենադի Խազանովին:
«Ինչ-որ բաների վրա աղմուկներ ստեղծելը՝ ոչ մի տեղ չտանող բան է»,- այսօր խորհրդարանում այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում, որ ադրբեջանական շուկան կարող է բացվել՝ Հայաստանի, և հայկական շուկան՝ Ադրբեջանի համար, ինչպես ասել էր ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը։
168.am–ն այսօր հրապարակել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին։
«Ամեն ինչ նորմալ է, երեկ եմ եկել, Սիսիանում եմ եղել, մեր խաղաղապահ զորքերը և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է, հասել են Կապան համայնքի տակ, որևէ արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ է։ Եվ Նախիջևանի սահմանի հետ կապված՝ Սիսիանը կրկին սահման ունի, այնտեղ էլ խոսել եմ տղաների հետ, ամեն ինչ նորմալ է»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Համբարձումյանը։
Պատասխանատվությունը հասցեական սուբստանցիա է, քաղաքական պատասխանատվությունը՝ առավել ևս։ Որևէ արարքի համար պատասխանատվության մեխանիզմի գործողությունն առնչվում է կոնկրետ անձի՝ անուն-ազգանունով, պաշտոնով, հասցեով․․․
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտից շարժվեցին Պաշտպանության նախարարություն:
Այսօր Ալիևը հայտարարել է, թե այլևս չկա ղարաբաղյան հակամարտություն, և պահանջել է իրեն հանձնել Բերձոր քաղաքը՝ փաստորեն խախտելով նոյեմբերի 9-ի համաձայնությունը։ Նա Նիկոլից արդեն իսկ ստացել է Արցախի մեծ մասը, բայց ավելին է պահանջում։ Ալիևի տրամաբանությունը հասկանալի է․ քանի դեռ այստեղ՝ Հայաստանում, կառավարության ղեկին իր խամաճիկն է՝ պետք է պոկել հնարավոր առավելագույնը։
Հարցին` ի՞նչ օրակարգով է մեկնում ԱԱԾ տնօրենը, կառույցից այլ տեղեկություններ չհայտնեցին։
Այսօր ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ակտիվ բանակցությունների մեջ է «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ խորհրդարանում հնարավոր զարգացումների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի դեպքում ԲՀԿ խմբակցության ձայները ստանալու և վարչապետի պաշտոնում ընտրվելու համար։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ից իրականացվող մշտադիտարկումների արդյունքում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում արձանագրել էր 1 կգ ալյուրի (շուրջ 7%-ով), ինչպես նաև հավի ձվի իրացման գների բարձրացում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ-ում«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր «փայլատակել» է . «Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում, եւ այն մթնոլորտում, որտեղ որեւէ միտք, գաղափար նորմալ առողջ քննարկման չի ենթարկվում եւ նորմալ երկխոսություն չի ձեւավորվում, այս պարագայում ես որեւէ հանրային մեկնաբանություններ չեմ տալիս»:
Միջոցառումները, որոնք անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, ամրապնդել են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Այսօր «13 հարց և բացահայտում» խորագրով ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց 13 հարց ու պնդում, որոնք վերաբերում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարմանը, վախերին, հանդիպումներին և այլն:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆֆի հետ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ:
Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում:
Օրերս NEWS.am-ն անդրադարձել էր մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա մեկնած՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ և Մոսկվայի իր աղբյուրներին հղում անելովնշել, որ հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին «դավաճան» են անվանել և մեղսակից տեղի ունեցածի մեջ։
Հանրապետությունում ներկայում գործում է 72 սպանդանոց, որից 38-ը ծառայություն է մատուցում: Մնացածը ներտնտեսային սպանդանոցներն են: Գործում է նաև երկու շարժական սպանդանոց:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի և մի խումբ դատավորների հանդիպումը և ԲԴԽ նախագահի գնալ-չգնալու հարցը անհասկանալի գործընթացներ են՝ ստվերում գործընթացներ, հետևաբար՝ որևէ մեկնաբանություն չի կարող տալ։
Ըստ ԶԼՄ որոշ հրապարակումների՝ Արմեն Սարգսյանը երկու շաբաթ շարունակ փորձում էր հանդիպումներ ստանալ ռուսական կողմից, բայց ապարդյուն, նրան չի հաջողվել հանդիպում կազմակերպել ոչ միայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, այլև ավելի ցածր պաշտոնյաների հետ ևս: Այդ էր պատճառը, ըստ լրատվամիջոցների, որ ՀՀ նախագահի աշխատակազմն առավոտյան հայտարարություն տարածեց, թե վերջինս ՌԴ է մեկնում մասնավոր այցով: Նա այնտեղ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, սակայն այդ հանդիպումներին հրաժարվել են ներկա գտնվել ռուսաստանահայ խոշոր գործարարները։
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ ֆորմատով հանդիպել է Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ:
«Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստանի ընթացիկ առաջնությունը մրցունակ է համարում:
Անհետ կորած զինծառայողների հարազատները, ճեղքելով ոստիկանական պատը, մտան Պաշտպանության նախարարություն
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարը տեղակալներ չունի։ Ում դիմել, մերժում են ստացել։ Իմ տեղեկություններով, արդեն մի քանի տասնյակ պոտենցիալ թեկնածու, ում առաջարկվել է նախարարի տեղակալի պաշտոն, գրեթե բառացիորեն նույն պատասխանն են տվել. «Այս դավաճանների հետ մենք որևէ գործ չենք կարող ունենալ»։
«Ընթացքում մենք բազմաթիվ ապացույցներ կարողացանք վկայակոչել՝ սկսած հայտնի գաղտնալսումից, որը հայտնվեց համացանցում, դատարանների արգելափակումից, և այլն, շատ ու շատ ապացույցներով ցույց տվեցին, որ սա քաղաքական հետապնդում է։ Նիկոլ Փաշինյանի այս հերթական հայտարարությունը մեզ համար նորություն չէր, պարզապես սա ևս մեկ ապացույց էր, որ այստեղ առկա է քաղաքական հետապնդում։ Եվս մեկ ապացույց էր, որ այսօրվա դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է և այս գործում ուղղակի հնազանդ կերպով կատարում է Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Ալումյանը։
Չարենցավանի «Վան»-ի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի կարծիքով ակումբը դեռ մեծ աշխատանք ունի կատարելու սխալները շտկելու ուղղությամբ:
Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցավ քննարկում՝ քննչական մարմինների ղեկավարների, գլխավոր դատախազի և մի շարք դատավորների/ դատարանների նախագահներ և այլն/ ու Բարձրագույն դատական խորհրդի մի շարք անդամների մասնակցությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության թեման քրեական վարույթների քննությանն ու կոնկրետ անձանց նկատմամբ քրեական հետապնդումների, նրանց կալանավորումների կամ կալանավորումներից ազատ արձակելու հարցերն էին: Ինքնին պաշտոնական հաղորդագրությունը վկայում է անօրինական գործուղության մասին։