Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պատրաստ է հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ բնակչության կողմից հաճախ են լսում մեղադրանքներ, թե ինչու են թեստերը քիչ անում, բայց Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ:
Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը» տեսաշարի առաջին հաղորդմամբ կարևոր մտավոր նշաձող խրեց Հայաստանի ներկա քաղաքականության մեջ։ Մինչ հասարակությունը և քաղաքագետներն ամենօրյա ռիթմով զանազան ենթադրություններ էին անում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի նպատակի մասին, Մինասյանը հստակ ցույց տվեց, թե ինչի համար է իշխանության եկել և ինչ նպատակով է իշխում Նիկոլ Փաշինյանը։ Պարզվեց, որ Փաշինյանի հիմնական խնդիրը տարբեր օլիգարխներից շանտաժի միջոցով գումար կորզելն է։
Հայաստանում դեպքեր են եղել, երբ բուժաշխատողները առանց պաշտպանական միջոցների իրար հետ ընդմիջում անելիս վարակվել են կորոնավիրուսով:
2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում։
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ։
Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է մեծածախ և մանրածախ առեվտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման անվտանգության կանոններին։
Հայաստանում կորոնավիրուսից ըստ էության բուժված և դուրս գրված երեք քաղաքացու մոտ 2 շաբաթ անց կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել:
Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղեկացրեց, որ հաստատվել է կորոնավիրուսի 121 նոր դեպք, բուժում ստացել են 36 նոր անձ, ընդհանուր վարակվածների թիվը հասել է 2507-ի, իսկ բուժվածների ընդհանուր թիվը հասել է 1071-ի:
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, երբ ներկայացվում էր Հայաստանի Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունը, զեկուցող Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ ինչպես է Արտաքին գործերի նախարարությունը հոգում այլ երկրներից այս օրերին Հայաստան վերադառնալ ցանկացողների համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը:
Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24942 թեստավորում:
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում մեկ հարց էր. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019 ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Ծառուկյան
Եվրամիությունը մայիսի 4-ին անցկացնելու է միջազգային դոնորների առցանց համաժողով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը, այնուհետև անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն հարցին, թե արդյոք ԿԸՀ-ում քննարկե՞լ են համավարակին զուգահեռ կամ դրա պայմաններում քվեարկություն կազմակերպելու հետ կապված օրենսդրական և ընթացակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին նշանակել վարչապետի օգնական»:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ունեն հիմնավորումներ այն բանի, որ համավարակի պատճառ դարձած կորոնավիրուսը ծագել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, այլ ոչ թե մոտակայքում գտնվող շուկայում:
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մուտքի և ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև մայիսի 6-ը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԸՀ-ի գործունեության վերաբերյալ 2018-2019 թթ. հաղորդումը՝ նշելով, որ 2018-2019 թթ. ընթացքում ԿԸՀ-ի կողմից կազմակերպվել և անցկացվել են ԱԺ և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններ՝ ընդհանուր թվով 170 համայնքներում:
Համաճարակով պայմանավորված՝ նոր աշխարհում մարդու իրավունքները և հումանիզմը անկյունաքարային թեմաներ են դառնում։ Պետությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, առաջադեմ գործիչներ, հեղինակավոր միջազգային կազմակերպություններ և իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարություններով, կոչերով՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ որդու ծնվելու առթիվ:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, ապաքինվել է ևս 36 մարդ:
Ճապոնիայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կառավարական շտաբը մինչև մայիսի 31-ը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը:
Մայիսի 3-ին, ժամը 22:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Հրապարակվել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, որում ներկայացված է տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում պետական կառավարման համակարգում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով աշխատանքի կազմակերպման անվտանգության կանոնները:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 566 հազար 804-ը:
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։