Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինքը հրետանավոր է եղել: Ծառայել է Ասկերանում, այնուհետև՝ Հադրութում, Մարտունի 3-ում հայտնվել է շրջափակման մեջ օրեր շարունակ, հետո ազատվել է այնտեղից, մի կերպ փրկվել և ազատվել է, որոշակի թեթև վիրավորանքով: Երեխան չի լքել իր ծառայությունը: Այնուհետև Աղդամում ստացել է վիրավորում (նույն ոտքից երկու վիրավորում է ստացել), քանի որ այնտեղ արնահոսել է, իջեցրել են Մարտունի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների առցանց հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները 2019թ. ի վեր ամեն ինչ արել են հարցի խաղաղ կարգավորմանը միտված բանակցային գործընթացը տապալելու համար:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը կշարունակի նախապատրաստվել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
«864 հազար մարդը, որ Նիկոլին ձայն է տվել, ինչո՞ւ չեն լցվում հրապարակ, ինչո՞ւ երթեր չեն անում ու ասում՝ Փաշինյան, մնա։ Որտեղի՞ց ինքը գիտի, որ իրեն սատարողներ ու աջակցողներ կան, բացի պետական լափամանից սնվողներից ու իր բարեկամներից, ինչո՞ւ հակաերթ դուրս չի գալիս ու ասի՝ այ ծախվածներ, ի՞նչ եք ուզում մեր Փաշինյանից, չկա, ինքը չունի ժողովրդական աջակցություն։
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին։ Այս մասին տեղեկացնում է Mediaport ալիքը։
Դեկտեմբերի 18-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Առկա իրավիճակում խնդիրը գործող կառավարության մեջ չէ, Նիկոլ Փաշինյանի մեջ չէ՝ որպես անհատականություն, ոչ էլ նրանում, որ հեռացնեն այսօրվա իշխանությանը: Խնդիրն այն է, թե ինչ պետք է արվի հետո: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նման տեսակետ հայտնեց՝ «Ինչո՞ւ է փորձության ենթարկվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով այսօր առկա մարտահրավերների լուծմանը:
Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ սահմանել է ռուսաստանյան C-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) ձեռք բերելու համար, ուղղված են այն բանին, որպեսզի Ռուսաստանին զրկեն եկամուտներ ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ նրա ազդեցության ընդլայնմանը:
Պաշտպանության նախարարն ու ԶՈՒ ԳՇ պետն իրենց խնդիրը չեն կարող լուծել դեռ այնքան ժամանակ, քանի երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է․ սա արդեն ակնհայտ է։
«Ակնհայտ է, որ Շուշիի եկեղեցու հրետակոծությունը հրեշավոր պատերազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի»,- այսօր հայրենիք մեկնելուց առաջ հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Segodnya.ru» կայքի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը, որի բուժման գործընթացն արդեն ավարտվել է:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վարակված չէ կորոնավիրուսով:
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը՝ այն կարևոր գործոն համարելով ողջ ԱՊՀ տարածքում կայունության համար:
Մեր կարգախոսը միշտ եղել է «ծառայում ենք օրենքին» և այսօր մեր հորդորը, խնդրանքն ու պահանջը ձեզանից մեկն է ՝ գործել միմիայն օրենքի տառին համապատասխան, բացառապէս Ձեր գործառութային պարտականությունների շրջանակներում, չկատարելով անօրինական հրամաններ և կարգադրություններ, չդառնալով կույր կամակատար և գործիք:
«Պարզ է, որ Կապան քաղաքից որևէ սանտիմետր չի զիջվելու Ադրբեջանին, այսինքն՝ ադրբեջանցին Կապանում պոստ չի դնելու, փոխարենը՝ նա Կապանից 200 մետր հեռավորության վրա է, որն արդեն նախկին Խորհրդային Միության Զանգելանի շրջանն է, ադրբեջանցին այնտեղ դիրք է դնում ու, ասենք, կարող է ռագատկայով կապանցուն հարվածի։ Խնձորեսկի գյուղապետն ասում էր, թե որևէ բան թշնամուն չեն զիջելու․․․ հա, չեն տալիս, բայց բարձունքներ են տալիս, որտեղ ադրբեջանցին նստում է, ու վաղը չէ մյուս օրը տրակտորները չեն կարողանալու գնան դաշտ, գյուղացիներին հանգիստ կգողանան ու ինչ կուզեն՝ կանեն։ Այսինքն՝ այստեղ կատարվում է պլանի երկրորդ մասը՝ սահմանային գյուղերի հայաթափումը»,- հավելեց Տիգրան Քոչարյանը։
Նիկոլն անցել է բռնապետական օրենքներով իր իշխանությունը պահելու հերթական ստորագույն քայլին։ Երեկ, կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող եւ անհետաձգելի հրատապ ճանաչված՝ օրակարգի թիվ 58-րդ հարցով քննարկվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր օրենքը, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի անսպասելի մտնել ցանկացած ձեռնարկատիրոջ կազմակերպություն, խուզարկել, առգրավել անհրաժեշտ նյութեր, համակարգիչներ, կրիչներ, գաղտնալսել տնտեսվարողների հեռախոսները։
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը 80 տոննա հումանիտար օգնություն է առաքել Լեռնային Ղարաբաղ:
«Էսօր ադրբեջանցին գալիս ա ռուսի հետ սահման ա գծում, ո՞ւր են մեր պետական կառավարման աշխատողները: Ես լիազորված չեմ գնալ, ներկայացնել իմ պետության շահերը, ես արհամարհված եմ կառավարության կողմից, մեր պետական պաշտոնյան պետք է լինի և՛ ռուս խաղաղապահի, և՛ թուրքի կողքին: Հասկացանք՝ փաստի առաջ ենք կանգնել, բայց մի՞թե հնարավոր է առանց մի կրակոցի այդ հողերը հանձնել: Մենք այլևս չենք ուզում զոհեր, բնական է, զինադադար, հրադադար է, բայց ևս մի անգամ համոզվեցինք, որ թուրքն այդ լեզուն չի հասկանում, երբ խոսում է խաղաղությունից, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի, վկան է Հին Թաղերը, Հին Շենը, զոհերը, գերիները»,- ասաց քաղաքացին:
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
Իր հետևից ԵՌԱԲԼՈւՐ գնալ, նշանակում է հայրենիք վաճառած դավաճանի հետ գնալ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի գերեզմանին։ Նույնն է, թե սատանային վերցնես ու մտնես Աստծո տաճար։
Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո դեկտեմբերի 11-ին ու 12-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի հատվածում բախումներ էին տեղի ունեցել, իսկ դեկտեմբերի 13-ին այդ գյուղերը հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո: Հրադադարի խախտման մեխը, ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի, պետք է փնտրել ոչ թե ադրբեջանական կողմի ռազմատենչ ցանկություններում կամ ռուսական խաղաղապահների գործողություններում, այլ միայն ու միայն մեր մեջ:
Անկախ պետությունների համագործակցության անդամներ-երկրներն ու խորհուրդը տեղեկացված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհերի 377 ընտանիք միանվագ հատուցում է ստացել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից:
«Այս պահին փակ է Գյումրի-Երևան ճանապարհի Հոռոմի խաչմերուկը, Լանջիկի հատվածը և Գյումրի-Բավրա ճանապարհի Քեթիի հատվածը»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի բնակիչ Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ ինքը ևս մեկնում է Քեթի:
Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը և արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը»։
Արձակուրդ եկած վիրավոր զինվորների ծնողները թույլ չեն տալիս իրենց որդիներին սահման տանել. ՈՒՂԻՂ
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին:
Բելգիայի ներկայացուցիչների պալատը 130 կողմ և 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության և դրա հետևանքների վերաբերյալ բանաձև:
«Թշնամին մեր սահմանը 90-ականներին փորձել է խախտել, չի ստացվել ու չի էլ ստացվելու։ Եթե այդ ճանապարհը բացեն՝ ոչ միայն մեր գյուղի, այլև ամբողջ Սյունիքի ու Հայաստանի համար վտանգավոր է լինելու, ինչո՞վ են երաշխավորում, որ անվտանգ կլինի, թշնամին ամեն վայրկյան կարող է մի ապուշություն անել»,- հավելեց նա։