
Լիդիան Արմենիան` Ամուլսար հանքի համայնքների կողքին

Լիդիան Արմենիան շարունակում է այս բարդ հետպատերազմյան օրերին իր աջակցությունը ցուցաբերել մեր համայնքներին լուծելու այստեղ ապաստանած արցախցի մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները: Երեկ ընկերության ներկայացուցիչները սննդի հերթական խմբաքանակը հանձնեցին Ջերմուկի, Զառիթափի և Գորայքի համայնքապետարաններին, որոնք կուղղվեն տարհանված ընտանիքներին:
Հուսով ենք՝ Լիդիան Արմենիայի կողմից այս աջակցությունը այսուհետ ևս կլինի շարունակական, և համատեղ ջանքերով մենք կկարողանանք ամուր թիկունք լինել մեր հայրենակիցներին և հաղթահարել հետպատերազմյան բոլոր խնդիրները:
Ամուլսարի հանք նախաձեռնող խումբ