
Լևոն Արոնյանը Airthings Masters-ի հաջորդ փուլում է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Airthings Masters-ում:
Նախնական փուլում կայացել են վերջին երեք տուրերի խաղերը, որտեղ Արոնյանը երկու պարտիա ավարտեց ոչ-ոքիով, իսկ մեկ պարտիայում պարտություն կրեց: 11 հնարավորից հավաքելով 5,5 միավոր Արոնյանը դուրս եկավ հաջորդ փուլ:
Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:
Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին: